-
29.03.2015|
19:34
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանի և գերտերությունների միջև հնարավոր միջուկային գործարքը ոչ միայն արդարացնում, այլև գերազանցում է իր վախերը:
-
29.03.2015|
19:33
Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հեռացվել է ռազմակայանի հրամանատարի պաշտոնից, վաղը կներկայացվի նոր հրամանատարական կազմը՝ ասել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ տույժի են ենթարկվել ռազմաբազայի մի շարք աշխատակիցներ:
-
29.03.2015|
19:28
Եթե մարդիկ կան, որ զարմացել-հիասթափվել են Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի հանարահավաքը խոչընդոտելու, մասնակիցների վրա ձու նետելու, մարդ դանակահարելու, ավտոշարասյան վրա քարեր նետելու վրա, ապա ես բացարձակ զարմացած չեմ:
-
29.03.2015|
16:39
«Համազգային վստահություն» խորհուրդը միանում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո անցկացվող Եղեռնի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքին և 2015թ մարտի 30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանրությանը կներկայացնի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացումը։ Այդ մասին տեղեկացնում է «Համազգային վստահություն» հանրային խորհուրդը։
-
29.03.2015|
14:06
Մոսկվայում մեկնարկած Խառլամպիևի հուշամրցաշարում, որն ունի աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկության համարում, 57կգ քաշային Արեն Անտոնյանը նվաճել է բրոնզե մեդալ` կրկնելով նախօրեին երրորդը հռչակված 52կգ քաշային Վահե Օթարյանի նվաճումը:
-
29.03.2015|
14:04
Դոհայում անցկացվող մարմնամարզության աշխարհիգավաթի խաղարկությունում փայլուն է հանդես եկել Հայաստանի ընտրանին` նվաճելով երկու ոսկե և մեկական արծաթե ու բրոնզե մեդալ:
-
29.03.2015|
14:02
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կարծում է, որ ԵԱՏՄ-ի կայացումը տասնամյակներ չի տևի, բայց ժամանակ է պետք օգուտներ քաղելու համար։
-
29.03.2015|
13:59
Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանում մասնակցել է ասիական Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որի կարգախոսն է՝ «Ասիայի նոր ապագան»։
-
29.03.2015|
13:57
Իրանը և միջնորդների վեցյակը առավելագույնս մոտեցել են միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությանը, թեպետ խնդիրները մնում են՝ կարծում է ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության անվտանգության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
-
28.03.2015|
22:04
«Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր խորհրդական Հուսեյն Չելիքը քննադատել է Էրդողանին։ Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ AKP-ի գլխավոր խորհրդական Հուսեյն Չելիքը հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել է փոխվարչապետ-Անկարայի քաղաքապետ փոխադարձ վիրավորանքներին, որի պատճառը եղել էր փոխվարչապետ Բյուլենթ Առընչի կողմից նախագահ Էրդողանին քննադատելը։