-
28.03.2015|
22:03
Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ֆուտբոլիստները մարտի 28-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
-
28.03.2015|
22:02
Ռուսաստանը կարող է ընտրել Արևմուտքի երկրների հետ բեղմնավոր համագործակցության կամ հետագա հակամարտության միջև՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նորվեգական «Դագենս ներինգսլիվ» թերթին տված հարցազրույցում:
-
28.03.2015|
22:01
Այս օրերին eBay-ում վաճառքի է հանվել 15-րդ դարի հայկական ձեռագիր: Հայտարարության մեջ նշված է, որ այն մոտ 1450 թվականի թանգարանային որակի շատ կարևոր հայկական քրիստոնեական ձեռագիր է:
-
28.03.2015|
21:57
Նեապոլի մայր տաճարում պատարագից հետո Հռոմի պապը հնարավորություն է տվել հոգևորականներին ողջունել իրեն։ Միանձնուհիները համեստորեն սպասել են իրենց հերթին։
-
28.03.2015|
21:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պաղեստինցիներն իրավունք ունեն ստեղծել անկախ, կենսունակ, տարածքային ամբողջականությամբ պետություն, որը կունենա իր մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմում՝ ասվում է ռուս առաջնորդի ողջույնի խոսքում՝ ուղղված Արաբական պետությունների լիգայի անդամ-երկրների կառավարությունների և պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են Շարմ էլ Շեյխում ընթացող գագաթնաժողովին։
-
28.03.2015|
21:55
Թուրքիան պետք է նախագահական կառավարման համակարգի անցնի՝ ասել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, գրում է թուրքական Milliyet թերթը։
-
28.03.2015|
21:53
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչով դիմել են Իրանի ղեկավարությանը՝ հորդորելով «կարևոր որոշումներ կայացնել` երկրի միջուկային ծրագրի բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու համար»:
-
28.03.2015|
21:52
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը:
-
28.03.2015|
21:50
«Ավետիսյանների ընտանիքի` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն ընթանալու է Հայաստանի տարածքում»` Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը:
-
28.03.2015|
17:31
Շարունակվում է մարտի 27-ին բացված «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտական ցուցահանդեսը, որին այսօր այցելեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: