-
24.03.2015|
12:44
ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ներկա է գտնվել որդու` Վիկտոր Յանուկովիչի հուղարկավորությանը Սևաստոպոլում՝ տեղեկացրել է Սուրբ Նիկոլասի եկեղեցու ծառայողներից մեկը:
-
24.03.2015|
12:42
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութի կապակցությամբ։ Ադբեջանական լրատվամիջոցները 2 տեսանյութ հրապարակեցին մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած պաշտպանության բանակի զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասին։
-
24.03.2015|
12:41
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:
-
24.03.2015|
12:40
Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին ընդունել է Քուվեյթի վարչապետ, շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահը:
-
24.03.2015|
12:39
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտահոգ է ընտրություններից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունից, որ չի կարող լինել պաղեստինյան պետություն, քանի դեռ ինքը վարչապետ է։
-
24.03.2015|
12:37
Հայաստանի զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը, որին մասնակցում էին Զինված ուժերի ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, վարչությունների և առանձին բաժինների պետեր ու տեղակալներ: Հավաքը կշարունակվի մինչև մարտի 26-ը:
-
24.03.2015|
12:37
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդյոնկինին:
-
24.03.2015|
12:35
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով մեկնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
-
24.03.2015|
12:34
Նորից Հայաստանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրան ընդունել են ՀՀ նախագահը և պաշտպանության նախարարը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ծրագրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքին, Կազմակերպության Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր»:
-
24.03.2015|
12:20
Հորվաթիայում կայացած ֆուտզալի Եվրոպայի առաջնության հիմնական փուլի երրորդ տուրում Հայաստանի մրցակիցը Թուրքիայի ընտրանին էր: