-
12.03.2015|
12:38
Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում անկայուն է մնում՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
-
12.03.2015|
12:37
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քվեարկությամբ որոշել է, որ մասնակցելու է ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական խաղերին, սակայն մարզիկներն անձամբ են ընդունելու մասնակցության որոշումը:
-
12.03.2015|
12:36
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինակիցներին զգուշացրել է իրական վտանգի մասին, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում իշխանությունը կարող է անցնել ձախակենտրոն ընդդիմության ձեռքը:
-
12.03.2015|
12:35
Լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե մարտի 6-ի երեկոյան «Նացիոնալ» հյուրանոցում Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը և գյումրեցի «օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, հանդիպել են մի քանի քրեական հեղինակությունների հետ քննարկելու «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ դեպի Գյումրի ավտոերթը խափանելու հարցերն ու քրեական աշխարհի վերջին օրերի դեպքերը:
-
12.03.2015|
12:32
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շնորհակալություն է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավորներին, որ արդարացրել են իրեն սկանդալային «Ռուբիի գործով», ԶԼՄ-ների ճնշմանը չենթարկվելու տղամարդկության ու ազատության համար:
-
12.03.2015|
12:31
Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, կան ձերբակալվածներ՝ հայտնում է Today's Zaman-ը։
-
12.03.2015|
12:30
ՀՀ Կենտրոնական բանկը այս պահի դրությամբ որևէ ծրագիր չունի ու Եվրասիական տնտեսական միության շրջանակում որևէ բանակցություն չի վարել՝ միասնական արժույթի անցնելու հարցով: ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացրել են Tert.am-ին:
-
12.03.2015|
12:28
Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումը հանդուրժողականության և միասնականության կոչն է միջազգային հանրությանը՝ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Գերմանական Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին:
-
12.03.2015|
12:27
Աստանայում նախատեսված Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը հետաձգվել է՝ տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
-
12.03.2015|
12:26
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ առաջադրելու է թեկնածությունը ապրիլի 26-ի նախագահական ընտրություններում: Ղազախստանի առաջին ու միակ նախագահը համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել, երբ նրա գլխավորած իշխող «Նուր Օթան» կուսակցության համաժողովի պատվիրակները առաջադրել են նրա թեկնածությունը: