-
06.03.2015|
01:02
Կարծես 2012-2013 ընտրական ցիկլը փակվեց՝ 2015-ի մարտի 5-ին եղավ այն, ինչ չէր եղել հավարտ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների, քաղաքական դաշտը վերադասավորվեց և այլևս հստակ է իշխանություն-ընդդիմություն սահմանագիծը: Բայց սա ձևական պատկերն է, բովանդակային պատկերը այլ է:
-
06.03.2015|
01:00
Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր: Վազգենը երեկ դարձավ 56 տարեկան, ու այդ 56-ից 16-ն իրենը չեն, իրենն իր 40 տարիներն էին, 16-ը մեր տարիներն են: Ի՞նչ կլիներ, եթե Վազգենն այսօր մեր կողքին լիներ:
-
06.03.2015|
00:58
«Ինչո՞ւ Հայաստանում ընդդիմությունն այդպես էլ չի կայանում»,- հարցով սկսեցինք զրույցը ԱԺ պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-
06.03.2015|
00:55
Երեկ՝ մարտի 5-ին, «Ֆլեշ» ընկերության ղեկավար ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ծննդյան օրն էր: «Իրատես de facto»-ն միանում է նրան ուղղված շնորհավորանքներին և հավելում՝ իսկական տղամարդու կյանքը 60-ից հետո նոր միայն սկսվում է, երբ երիտասարդական ավյունին ու վճռականությանը հավելվում են տարիների կենսափորձով ձեռք բերված իմաստնությունը, աշխարհն ու մարդկանց փիլիսոփայորեն ընդունելու կարողությունը:
-
06.03.2015|
00:47
Մարտի 5-ի և փետրվարի 5-ի ԲՀԿ-ների արմատական տարբերությունը. փետրվարի 5-ին ԲՀԿ-ն խոսում էր ու խոսում, մարտի 5-ի ԲՀԿ-ն հիմնականում լռում է:
-
06.03.2015|
00:44
Ազգային ժողովն այս շաբաթ երկօրյա արտահերթ նիստ անցկացրեց ու, ի թիվս այլ հարցերի, հրատապ քննարկեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը:
-
06.03.2015|
00:42
«Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ... Իմ խնդրանքն է ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ»,- երեկ հայտարարեց ԲՀԿ արդեն նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
-
06.03.2015|
00:41
Հաշվի առնելով այսօր սահմանային լարվածությունը, տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախումը, քաղաքական գործիչներից մեկն ուշագրավ մի դեպք պատմեց, որը տեղի է ունեցել ղարաբաղյան պատերազմի տարիներին:
-
06.03.2015|
00:38
Ներքաղաքական իրադարձությունների ֆոնի վրա մի տեսակ աննկատ մնաց արտաքին քաղաքական դաշտում շատ կարևոր ձեռքբերում՝ ԵԺԿ-ն ընդունեց Ցեղասպանության ճանաչման բանաձևը։
-
06.03.2015|
00:31
Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները, ի դեմս ԲՀԿ-ՀՀԿ սուր առճակատման, շատերի համար անսպասելի և անկանխատեսելի էին: