-
03.03.2015|
14:19
Մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի շրջանակներում մոտ 650 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։
-
03.03.2015|
12:52
Սաուդյան Արաբիայի թագավորն ու Թուրքիայի նախագահը համաձայնության են եկել սիրիական ընդդիմությանը աջակցությունն ավելացնելու շուրջ՝ թուրքական «Անադոլու»-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
-
03.03.2015|
12:51
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով վկա Աննա Դուրիցկայան Մոսկվայից մեկնել է Կիև՝ հայտնել է ՈՒկրաինայի արտգործնախարարության խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը:
-
03.03.2015|
12:50
Ֆրանսիան կողմ է ՆԱՏՕ-ի ընդլայնումը ժամանակավորապես դադարեցնելուն՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո:
-
03.03.2015|
12:49
Նազարեթում աշխատող հնագետները ավարտել են այն տարածքի ուսումնասիրությունը, որտեղ, նրանց կարծիքով՝ կյանքի առաջին տարիներն է անցկացրել Հիսուս Քրիստոսը:
-
03.03.2015|
12:48
ՈՒկրաինուհի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայան «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չգիտի՝ որտեղից է հայտնվել մարդասպանը, որովհետև եղել է իր թիկունքում:
-
03.03.2015|
12:47
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 2015 թվականի ցուցակը: Առաջինը Մայքրոսոֆթ ընկերության ղեկավար Բիլ Գեյթսն է, նրա կարողությունը գնահատվել է 79,2 միլիարդ դոլար:
-
03.03.2015|
12:45
ԲՀԿ խմբակցության նիստում քննարկվել են խբակցության գործունեության հետ կապված հարցեր, մասնավորապես` ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու հարցը. « ԲՀԿ-ն մասնակցելու է. արտահերթին բերվելու են մի շարք օրենքներ ու ամենակարևորը` աղմկահարույց «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը, որը վերջին ամիսներին հանրությանը ամենից շատ հուզող հարցերից մեկն է:
-
03.03.2015|
12:44
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին: Նախագահը ողջունել է հյուրին՝ ընդգծելով, որ ուրախ է Երևանում կրկին հանդիպել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին:
-
03.03.2015|
12:43
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Ժնև: