-
27.02.2015|
00:49
Մեր մոլորակում տեղի ունեցող առաջին հայացքից առեղծվածային շատ երևույթներ և իրադարձություններ երբեմն դժվար է բացատրել, եթե չհիշենք, որ մարդկության համար բախտորոշ որոշումներն ընդունվել են ոչ առանց, այսպես կոչված, կուլիսային ուժերի մասնակցության, որոնք ամեն գնով խուսափում են հրապարակայնությունից, բայց որոնց ազդեցությունը ամենօրյա իրականության վրա շատ ավելի մեծ է, քան կարելի է ենթադրել։
-
27.02.2015|
00:45
«Հարավային երկաթուղին» կառավարության անհասանելի երազանքն է դարձել կամ էլ սևեռուն միտք։ Ինչպես էլ անվանեն, փաստը մնում է փաստ, որ տարիներ շարունակ գործադիրի նիստում քննարկվում է «Հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, սակայն խոսքը գործ չի դառնում։
-
27.02.2015|
00:44
ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արարատ Զուրաբյանի և Ռուբիկ Հակոբյանի առաջարկած «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությունը կառավարությունը մերժեց։
-
27.02.2015|
00:40
«Պարոն Հարությունյան, տեղեկացրեք, որ ես եմ հրաժարվել, և ոչ թե պարտադրվել է»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` դիմելով աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանին։
-
27.02.2015|
00:39
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ փետրվարի 26-ին «Իրատես de facto» ակումբում ներկայացրեց ներքաղաքական իրավիճակի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետները:
-
27.02.2015|
00:37
«98-ին մի խումբ մարդկանցով դուք երդվել եք, որ հայ ժողովրդից պիտի վրեժ լուծեք: Այդ վրեժխնդրությունն արդեն երևում է»,- ԱԺ այս քառօրյայի ընթացքում դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավարին, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ի՞նչ է ակնարկում ԱԺ մեծամասնության ղեկավարը»,- հարցրի ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ, ով նախ ծիծաղեց, հետո էլ պատասխանեց.
-
27.02.2015|
00:34
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Այդ կարևոր տարելիցին հայ ժողովուրդը մշակութային առումով պատրա՞ստ է, հարցրի երգչուհի, ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ:
-
27.02.2015|
00:32
Հայտնի զարգացումներից հետո ԲՀԿ-ն լքեց վեց պատգամավոր, այդ թվում` գործարար Արագած Ախոյանը։ ԲՀԿ-ն լքողների շարքը կհամալրե՞ն բարգավաճող այլ պատգամավորներ կամ գործարարներ, ժամանակը ցույց կտա։ Այժմ իմ զրուցակիցն է ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ։
-
27.02.2015|
00:30
ԱԺ այս քառօրյայի ընթացքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ պաշտպանության նախարարին ռազմարդյունաբերության վերաբերյալ գրավոր հարց էր ուղղել։
-
27.02.2015|
00:28
...թե մինչ ԲՀԿ-ն ծանր օրեր է ապրում, և հերթով քանդվում են նրա շուրջ «հյուսված» թելերը, մեկ այլ բևեռում լուրջ խմորումներ են ընթանում, թե այդ կուսակցությունից մնացած բեկորներն ում պիտի բաժին հասնեն: