-
26.02.2015|
11:08
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընկերությունների հարկային պարտավորությունների ստուգումները շարունակվում են, դեռևս վաղ է արդյունքներից խոսել:
-
26.02.2015|
11:07
Ադրբեջանը ազգային տարադրամին աջակցելու համար տարեկան մոտ 2,5 միլիարդ դոլար էր ծախսում: Ադրբեջանի կենտրոնական բանկն այլևս արհեստականորեն նույն մակարդակի վրա չի պահի ազգային տարադրամի` մանաթի փոխարժեքը
-
26.02.2015|
11:05
Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության ժամանակ առաջարկել են ղարաբաղյան խնդիրը կարգավորելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծել՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում:
-
26.02.2015|
11:04
Որպեսզի ցյուրիխյան արձանագրությունները «ուժի մեջ մտնեն, Թուրքիան պայման է առաջ քաշում՝ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված հողերը»՝ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
25.02.2015|
21:07
«Շահութահարկի մասին» օրենքը այսօր ԱԺ-ում բանավեճի առիթ դարձավ, քանի որ կառավարությունը որոշել է 48-ժամյա ռեժիմով քննարկել և քվեարկել:
-
25.02.2015|
17:39
Այսօր ԱԺ-ի օրը սկսվեց շնորհավորանքով: Գալուստ Սահակյանը շնորհավորեց Սամվել Շահմուրադյանի ծննդյան 60-ամյակը և երբ ցանկանում էր անցնել օրակարգային հարցերին, գեներալ Սեյրան Սարոյանը տեղից գոռաց` բա Անդրանիկի ծնո՞ւնդը:
-
25.02.2015|
17:36
ՀՀ ԴԱՀԿ ծառայության պատվիրակության աշխատանքային այցի առաջին օրը կայացավ հանդիպում Սերբիայի Հանրապետության նախագահական նստավայրում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին և պատվիրակության անդամներին ընդունեց Սերբիայի Հանրապետության Նախագահի խորհրդական պարոն Օլիվեր Անտիչը:
-
25.02.2015|
15:45
Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ հայդուկապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով փետրվարի 25-ին Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, այլ պաշտոնյաներ:
-
25.02.2015|
14:26
ԲՀԿ քաղխորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 15.00-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում:
-
25.02.2015|
14:08
Այսօր՝ փետրվարի 25-ին, լրանում է հայ պետական գործիչ, զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի 150-ամյակը: