-
20.02.2015|
12:33
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Հունաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
-
20.02.2015|
12:32
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հանդես են գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հետ հանդիպման ժամանակ:
-
20.02.2015|
12:31
Հաշվի առնելով քրեական գործի կարևորությունը և հանրային մեծ հետաքրքրությունը՝ գլխավոր դատախազությունը խոստանում է գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես տրամադրել տեղեկատվություն:
-
20.02.2015|
12:30
Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառքի պայմանագրի լրամշակված տարբերակին:
-
20.02.2015|
12:29
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ստեփանակերտ մեկնելուց առաջ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի և Պիեռ Անդիոյի հետ:
-
20.02.2015|
12:28
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի խաղաղարար առաքելություն է հրավիրում երկիր։
-
20.02.2015|
12:27
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ավարտվել է Լեռնային Ղարաբաղում։ Իգոր Պոպովը, Պիեռ Անդրիոն և Ջեյմս ՈՒոռլիքը հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի հետ։
-
20.02.2015|
12:26
Գալաթասարայի համալսարանի պրոֆեսոր Բերիլ Դեդեօղլուն նշում է, որ երկու կողմերն էլ հարաբերությունների զարգացման առումով առաջարկներ են ներկայացրել:
-
20.02.2015|
12:24
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի և Հայաստանի միջև 6 տարի առաջ ստորագրված Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանից հետ կանչելը ևս մեկ անգամ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ջանքերը սառեցրին, գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
-
20.02.2015|
12:22
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին: