-
16.02.2015|
12:29
Փետրվարի 16-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
-
16.02.2015|
11:15
Փետրվարի 15-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները սահմանամերձ Չինարի գյուղում էին։
-
16.02.2015|
10:53
Փետրվարի 12-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության: Նա դատապարտեց Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները և բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծությունները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
-
16.02.2015|
10:52
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի՝ 2015 թ. փետրվարի 10-ի միջնորդությունը:
-
15.02.2015|
21:26
Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով:
-
15.02.2015|
19:46
Թեժ լեռան հովտում տեղի ունեցավ «Լոռվա ձմեռ» ավանդական մարզատոնահանդեսը: Տոնախմբությանը մասնակցում էին բազմաթիվ լոռեցիներ, ինչպես նաև այլ մարզերի ներկայացուցիչներ: Լոռու մարզի ՀՀԿ երիտասարդները ևս իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Լոռվա ձմեռ միջոցառմանը:
-
15.02.2015|
16:36
Փետրվարի 12-ից ՈՒկրաինայի հարցով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ 15-ժամյա անընդմեջ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ լրագրողներին բանակցությունների արդյունքները ներկայացնելիս առաջին բառերը, որ ասաց՝ «Սա իմ լավագույն գիշերը չէր»:
-
15.02.2015|
14:45
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ՈՒկրաինայի հարցով Մինսկի բանակցություններում կողմերն արդյունքի են հասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ճկունության, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մարդկայնության և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարության շնորհիվ:
-
15.02.2015|
14:44
Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության ղեկավարությունը անջատողականներին հրաման է տվել ժամը 12:00-ից պահպանել հրադադարի ռեժիմը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լուգանսկի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Գենադի Ցիպլակովին:
-
15.02.2015|
14:42
Լիբանանում նշել են վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության 10-րդ տարելիցը։
Սունի մահմեդական Հարիրին սպանվեց Բեյրութում` ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից: