-
10.02.2015|
21:30
Մինչ խնամիները` Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը, հայտարարություններով են միմյանց հետ շփվում, իսկ շարքային ԲՀԿ-ականները ՀՀԿ-ականների ու նրանց քաղաքական «բարձրագույն» մարմնի վրա սուր են ճոճում, երկրում անհասկանալի իրադարձություններ են կատարվում:
-
10.02.2015|
18:51
Փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» և «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։
-
10.02.2015|
16:25
Բանաստեղծություն երկնելը ամեն մարդու իրավունքն է, այնպես, ինչպես սիրելն ու սիրվելն է իրավունք: Եվ բանաստեղծությունը սիրո ծնունդ է, այլապես կվերածվի այլ մի գոյության: Բանաստեղծությունը ծնվում է ապրածից ու ապրումից, այլապես չի կարող լինել:
-
10.02.2015|
16:18
«Ընդամենը մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանը քայլեր ձեռնարկեց մայրաքաղաքում արտաքին գովազդի դաշտում յուրօրինակ մշակույթի ձևավորման, այդպիսով նաև գովազդային վահանակների արդիականացման ուղղությամբ: Նաև գիտեք, որ մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, համաձայն որի՝ այժմ փորձում ենք քաղաքաշինական ու հատկապես ճանապարհաշինական աշխատանքների շրջանակում բոլոր տեսակի մալուխներն անցկացնել ստորգետնյա եղանակով»:
-
10.02.2015|
13:32
Մյունխենում անվտանգության հարցերով անցկացվող 51-րդ համաժողովում հայ-ադրբեջանական հակամարտությունը նաև բաց դիմակայության փուլ է մտել:
-
10.02.2015|
13:11
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
-
10.02.2015|
13:10
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլի բնակիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է գյուլենական համայնքին և նրանց դարձյալ մեղադրել օտար լոբբիստների հետ համագործակցելու համար:
-
10.02.2015|
13:09
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան Օվալաձև սրահում բանակցություններից հետո հանդես են եկել հայտարարություններով: Նրանք հայտնել են, որ պայմանավորվել են ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
-
10.02.2015|
13:08
Բեռլինում ավարտվել է ՈՒկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով չորեքշաբթի օրը կայանալիք Մինսկի գագաթնաժողովը քննարկելու նպատակով «նորմանդական քառյակի» ներկայացուցիչների հանդիպումը, որ տևել է մոտ 7 ժամ և փակ դռների հետևում: Գերմանական կողմից հանդիպմանը մասնակցել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարկուս Էդերերը, որին տեղական ԶԼՄ-ներն անվանում են արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի վստահված անձ:
-
10.02.2015|
13:07
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ողջունել է Հայաստանում և Ադրբեջանում նշանակված ԱՄՆ-ի նոր դեսպաններին:
ն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am