-
02.02.2015|
15:42
2016-ի ամռանը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում կբացվի անվանի աշուղի տուն-թանգարանը: Մինչ այդ իրականացվում են թանգարանային նյութերի ժողովման աշխատանքներ:
-
02.02.2015|
14:07
Փետրվարի 13-ին իտալացի անվանի ֆլեյտահար Մասիմո Մերչելլին հանդես կգա Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Մոցարտի Ֆլեյտայի կոնցերտի կատարմամբ:
-
02.02.2015|
13:24
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում վերջերս 53 համարի երթուղային ավտուբուսի գործունեությունը 4-րդ զանգվածից դադարեցնելու և այլ ուղղությամբ տեղափոխելու առնչությամբ։ Այս փոփոխությունն իրարանցում է առաջացրել 4-րդ զանգվածի բնակիչների շրջանում:
-
02.02.2015|
11:18
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնեց Մինսկ։
-
02.02.2015|
11:16
Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ՌԴ մայրաքաղաքում դիրիժորական վահանակի մոտ ելույթ ունեցավ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան)։
-
02.02.2015|
11:15
ԱՄՆ-ում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Պավել Շիդլովսկին հունվարի 30-ին ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդի կոնֆերանսում՝ նվիրված ԵՄ Արևելյան հարևանության ծրագրի իրականացման հարցերին հետխորհրդային երկրներում:
-
02.02.2015|
11:14
Հունաստանը հետաքրքրված է ՈՒկրաինայում իրավիճակի կայունացմամբ և Ռուսաստանի ու ԵՄ-ի պառակտումը կանխելով՝ ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը՝ Աթենքի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
-
02.02.2015|
11:13
Իրանն սկսել է երկրորդ գազատարի կառուցումը դեպի Իրաքի հարավային Բասրա քաղաք: Իրանական IRNA գործակալության տվյալներով՝ գազատարի կառուցումից հետո երկու տարում արտահանվող գազի ծավալը կավելացվի:
-
02.02.2015|
11:12
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առընչը մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դողու Փերինչեքի դատավարությունը՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Նա նշել է, որ իրենք խիստ հետաքրքրվում են դատավարությամբ և հիշեցրել, որ 3-5 ամսում հնարավոր է, որ վճիռ կայացվի:
-
02.02.2015|
11:11
Հունվարի 31-ին Մինսկում անցկացված բանակցությունները, որոնց նպատակն էր վերջ դնել ռազմական գործողություններին ՈՒկրաինայի արևելքում, առաջընթաց չեն արձանագրել: