-
29.01.2015|
11:25
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (15 արկ) և ՌՊԳ-7 (6) ու ԱԳՍ (32) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց։ Այդ մասին հաղորդում են ԼՂՀ պաշտպանության բանակից:
-
29.01.2015|
11:22
2014-ին զրկելով ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից և լիազորություններից՝ ԵԽԽՎ-ն 2015 –ի ձմեռային նստաշրջանում ևս բանաձև ընդունեց, որը ՌԴ պատվիրակությանը զրկում է ձայնից և ապրիլյան նստաշրջանում ղեկավար մարմինների ընտրությանը մասնակցելու հնարավորությունից:
-
29.01.2015|
11:19
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում հայտարարել է, թե Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ բարեկամությունն ու խաղաղությունն է։ Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ անդրադառնալով Հայաստանը շրջափակելու մասին հարցին, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը ասել է, թե անհիմն են այդ պնդումները.
-
29.01.2015|
11:18
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներն ավարտվել են: Դողու Փերինչեքը կրկին հայտարարել է, որ ինքը չի հերքում հայերի սպանությունները:
-
29.01.2015|
11:16
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռի դեմ Շվեյցարիայի բողոքի լսումներին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի դիրքորոշումը ներկայացրել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. «Պարոն նախագահող, հարգելի դատավորներ, պատիվ ունեմ դիմել Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
-
29.01.2015|
11:15
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատը, Փերինչեքի հայցը բավարարելով, մի քանի կարևոր սխալ է թույլ տվել` ասել է Հայաստանի շահերը ներկայացնող հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին հունվարի 28-ին Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ժամանակ:
-
29.01.2015|
11:07
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասարը ընդունել է Ադրբեջանում ձերբակալված հայտնի իրավապաշտպան, «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ»-ի տնօրեն Լեյլա Յունուսի դստերը` Դինարա Յունուսին, և կոչ արել Բաքվին հարգել մարդու իրավունքները: ԵԽԽՎ նախագահն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող աղետալի իրավիճակի կապակցությամբ:
-
29.01.2015|
11:04
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հերթական նիստում Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Աղվան Վարդանյանը:
-
29.01.2015|
11:01
ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև՝ դատապարտելով ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ և դրան հաջորդած ծայրահեղ իսլամիստների հարձակումները:
-
29.01.2015|
10:58
Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով ՌԴ արտգործնախարարին: