-
28.01.2015|
14:07
Արմատական ձախակողմյան ուժերի կոալիցիայի առաջնորդ, Հունաստանի նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարվել է երդվել Աստվածաշնչի վրա, նա քաղաքացիական երդում է տվել:
-
28.01.2015|
14:06
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ SWIFT (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միություն) համակարգին Ռուսաստանի հասանելիությունը սահմանափակելու մասին որոշում կայացվելու դեպքում երկրի արձագանքը առանց սահմանափակումների կլինի:
-
28.01.2015|
14:05
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նա կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք հայ-իրանական հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են:
-
28.01.2015|
14:04
Heritage հիմնադրամի գնահատմամբ, տնտեսական ազատությունների դասակարգման 2015-ի աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը՝ անցած տարվա համեմատությամբ նահանջելով 1․8 կետով:
-
28.01.2015|
14:03
Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
-
28.01.2015|
14:02
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագոտում և շփման գծում վերջին իրադարձությունների առնչությամբ։
-
28.01.2015|
14:01
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը իրենց «լուրջ մտահոգությունն են հայտնել շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հարձակումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի»։
-
28.01.2015|
13:59
Հունվարի 26-ին մեկնարկել է «Դասախոսական գավաթ-2015» վոլեյբոլիմիջբուհական մրցաշարը։ Կազմակերպիչն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը։
-
28.01.2015|
13:57
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում փետրվարի 21-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կցուցադրվի «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմը՝ նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին։
-
27.01.2015|
22:59
ՀՀ առողջապահության նախարարության և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց փոխընմբռնման հուշագիր, որը միտված է երկրապահների բժշկական օգնությունն ու սպասարկումն առավել կանոնակարգված կազմակերպմանը: