-
27.01.2015|
00:01
Վա՜յ ձեր այդ հզորներին, որոնք գինի են ըմպում, և ձեր իշխաններին, որոնք խառնված թունդ օղի են խմում, որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարշտին և արդարի իրավունքն են գողանում։
-
26.01.2015|
22:28
Պերմյակովի՝ մենակ չլինելու վարկածը ևս քննարկվում է՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը ի պատասխան դիտարկմանը, թե շրջանառվում է նաև վարկած, որ Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մենակ չի եղել։
-
26.01.2015|
22:27
Վախճանվել է հանրահայտ հույն երգիչ և երաժիշտ Դեմիս Ռուսոսը: Նա 68 տարեկան էր, ապրում էր ինչպես Հունաստանում, այնպես էլ Ֆրանսիայում՝ Նոյի քաղաքում։
-
26.01.2015|
22:23
Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախում պահել հայ-ադրբեջանական սահմանն ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը:
-
26.01.2015|
22:12
ՀՅԴ-ն հերքում է, թե Լոռու մարզի 24 դաշնակցականներ լքել են կուսակցության շարքերը։ «Խոր ափսոսանքով փաստում ենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից և վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի,- պնդել էին արդեն իրենց նախկին դաշնակցական համարող լոռեցիները:
-
26.01.2015|
21:58
«Տարվա սկիզբը լարված էր, և մենք ականատես ենք հակառակորդի բազմաթիվ նախահարձակ գործողությունների: ՈՒնեցանք ցավալի կորուստներ, որոնց համար սգում ենք»,- այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
-
26.01.2015|
21:57
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանները Հայաստանի քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակում ճանաչվել են տուժող՝ ասել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
-
26.01.2015|
21:55
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներքին գործերի նախարարի պաշտոնում ներկայացրել է Վախթանգ Գոմելաուրիին:
-
26.01.2015|
21:53
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
26.01.2015|
21:51
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնության են եկել միջուկային էներգիայի ոլորտում 2008 թվականին ստորագրված համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում։