-
26.01.2015|
21:50
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոստանում են շարունակել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ աշխատանքները բարձր մակարդակով՝ ասել է ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: Նա նշել է, որ խնդրի լուծման ռազմական տարբերակ գոյություն չունի:
-
26.01.2015|
16:35
Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։
-
26.01.2015|
16:01
Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ:
-
26.01.2015|
15:59
Հունվարի 26-ին՝ ՀՀ բանակի 23-րդ տարեդարձին ընդառաջ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակի վարչական շրջանի թվով 20 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Եկեղեցու բակում էին հավաքվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ:
-
26.01.2015|
15:58
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 90-րդ համերգաշրջանը սկսել է նոր, ազգային կարգավիճակ ստացած: Այսուհետ այն կանվանվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (ՀԱՖՆ):
-
26.01.2015|
13:52
Համազգային պետական թատրոնը փետրվարին հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում և Կանադայում։ Սփյուռքահայ հանդիսատեսին կներկայացվեն «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» և «Ամենալավ տունը» ներկայացումները։
-
26.01.2015|
13:08
Կառավարությունը զիջման չի գնա փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների պահանջի բավարարման հարցում և «Շրջանառության հարկի մասին» օրենքում որևէ փոփոխություն չի նախաձեռնի: Փետրվարի 1-ից օրենքը կմտնի լիարժեք կիրառության մեջ:
-
26.01.2015|
13:06
Պալյան արքունի ճարտարապետների ընտանիքի նշանավոր ներկայացուցիչ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը գտել են Ստամբուլի քաղաքապետարանի շինհրապարակներից մեկում՝ հայտնում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։
-
26.01.2015|
13:04
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը Թուրքիան անվանել է «կայունության կղզի» Մերձավոր Արևելքում՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
-
26.01.2015|
13:03
ՆԱՏՕ-ն ոչ մի դեր չի խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՝ Trend-ին ասել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: