-
23.01.2015|
14:17
Հայ-ադրբեջանական սահմանին անցած գիշեր դարձյալ լարված է եղել:
«Հակառակորդը կրակահերթերի տակ է պահել սահմանը, ինչպես նաև դիվերսիոն փորձ է նախաձեռնել, ինչին հայկական կողմը պատասխանել է ու հետ մղել դիվերսիոն հարձակումը: Հայկական կողմը կորուստներ չունի», - հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
-
23.01.2015|
14:16
Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների համատեղ շտաբը, համաձայնագիրը գյումրեցիների պահանջի բավարարում չէ: Գյումրիում սկսվել է համաքաղաքային ստորագրահավաք` ուղղված Հայաստանի նախագահին ու Ազգային ժողովին:
-
23.01.2015|
14:15
Եվրոպական կենտրոնական բանկը կթողարկի մեկ տրիլիոն եվրո` պետական և մասնավոր արժեթղթեր գնելու նպատակով՝ խթանելու Եվրոպայի տնտեսական զարգացումը։
-
23.01.2015|
14:13
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն ասել է, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնակիցների հետ հաղորդակցության վերականգնումն ունի կարևոր նշանակություն։
-
23.01.2015|
14:11
Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան):
-
23.01.2015|
14:10
Հունվարի 23-ին 30 խմբում ընդգրկված հայաստանցի 108 գիտնական 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամից՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
-
23.01.2015|
14:09
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Դավոսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ 2015-ին G20-ում նախագահելիս Թուրքիան մեծ նշանակություն կտա տնտեսությունում կանանց մասնակցությանը՝ մինչև 2025 թվականը 25 տոկոսով նվազեցնելով կանանց և տղամարդկանց միջև զբաղվածության տարբերությունը:
-
23.01.2015|
14:07
Թուրքական «Էվրենսել» պարբերականի սյունակագիր Իհսան Չարալանը քննադատել է Դարդանելի գործողության 100-րդ տարելիցն ապրիլի 24-ին անցկացնելու և ՀՀ նախագահին այդ միջոցառումներին հրավիրելու Թուրքիայի որոշումները:
-
23.01.2015|
14:06
ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նախաձեռնած «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց՝ հայ քննիչները ռուսական կողմին փոխանցո՞ւմ են իրենց հարցաքննության արդյունքները կամ դրանց ընթացքում ներկա լինո՞ւմ են ռուսական կողմի ներկայացուցիչներ:
-
23.01.2015|
14:05
Մեր իրավապահ և ուժային մարմինները ժամը քանիսին են տեղեկացվել, որ այդ զինված տականքը լքել է զորամասն ու զորամասի տարածքը: ՈՒզում եմ նաև իմանալ, թե ո՞ւմ կողմից է հայտնաբերվել նա և ժամը քանիսին: Եվ վերջապես, ճի՞շտ է, որ նա այդ տան հասցեում եղել է նախկինում: