-
22.01.2015|
14:06
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը անցած տարի վերընտրվել էր նախագահական նոր ժամկետում: Երդման արարողությունից առաջ անցել է օրհնության հնդկական ծես:
-
22.01.2015|
14:05
Երևանում տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի առաջին հավաքը, որին Դմիտրի Կիսելյովի հետ ներկա է եղել է ռուսաստանահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կարեն Շահնազարովը:
-
22.01.2015|
14:03
Փարիզում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին, որը տեղի է ունենալու հունվարի 28-ին, ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
-
22.01.2015|
14:02
Մալիի իշխանությունները հրաժարվել են ընդունել իսլամիստ Ամեդի Կուլիբալիի դին: Նա հունվարի 9-ին Մոնրուժ քաղաքում գնդակահարել էր ոստիկանության աշխատակցուհու, այնուհետ պատանդներ վերցրել Փարիզի հրեական խանութում և սպանել 4 մարդու, գրում է «Փարիզյեն» թերթը։
-
22.01.2015|
14:01
Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը հունվարի 20-ին միաձայն վավերացրել է Թուրքիային Կալիֆոռնիայի համալսարանի բոլոր ներդրումներից (72,6 մլն դոլար) զրկելու բանաձևը, որ Արևմտյան Ամերիկայում ՀԵԴ-ի (Հայ երիտասարդաց դաշնակցություն) նախաձեռնած «#DivestTurkey» արշավի մասն է, որի նպատակն է պատժել Թուրքիայի ուրացման քաղաքականությունը:
-
22.01.2015|
13:57
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվել են հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 19-ին մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի և հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների:
-
22.01.2015|
13:56
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է Իսրայելի ՌՕՈՒ հարվածները Սիրիայի Էլ- Կունեյթրա քաղաքի ուղղությամբ, որի ընթացքում «Հըզբոլլահ» շարժման 6 ակտիվիստների հետ զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանման գեներալ։
-
22.01.2015|
13:53
Ռուսաստանը Հայաստանին նայում է որպես իր վասալի և վերաբերվում է իր վասալի պես՝ հայտարարել է Վրաստանի «Եվրոպական դեմոկրատներ» կազմակերպության նախագահ Պաատա Դավիթայան։
-
22.01.2015|
13:52
Շարքային թուրքերի ավելի քան մեկ երրորդի համոզմամբ` Հայաստանն իրենց երկրի անվտանգությանը լուրջ սպառնալիք ներկայացնող պետությունների տասնյակում է:
-
22.01.2015|
13:50
Բեռլինում ուկրաինական ճգնաժամի հարցով Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքում կոչ է արվել դադարեցնել ռազմական գործողություններն ու ծանր հրետանին սահմանից հետ քաշել։