-
22.01.2015|
00:06
Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերով ընդլայնել և ամրապնդել ՌԴ-ի հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները՝ չնայած Գյումրու ողբերգությանը, Բրյուսելում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
22.01.2015|
00:04
ՈՒրուգվայի գործող նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնը թողնելուց առաջ հրաժեշտի հանդիպում ունեցավ հայ համայնքի ղեկավարների հետ:
-
22.01.2015|
00:02
Հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի միջև: Ինչպես իր պաշտոնական կայքէջում հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը, Լավրովը խոր ցավակցություններ է հայտնել վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
-
22.01.2015|
00:01
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսով քննարկել է Փարիզում տեղի ունեցած հարձակումների հետաքննության մանրամասները։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ Օբաման վերահաստատել է այդ հարցում Ֆրանսիայի կառավարությանն աջակցելու պատրաստակամությունը։
-
22.01.2015|
00:00
Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որն անցկացվում է 45-րդ անգամ: Համաժողովին մասնակցելու են 2500 գործարարներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, երկրների առաջնորդներ, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Օլանդը և Գերմանիայի կանցլեր Մերկելը:
-
21.01.2015|
23:59
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին հուղարկավորեցին։ Երեխայի մարմինը հողին հանձնեցին Գյումրու «Շիրակ» քաղաքային գերեզմանատանը՝ հունվարի 12-ին սպանված ընտանիքի 6 անդամների կողքին։
-
21.01.2015|
23:57
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի առաջ հանդես է եկել ամենամյա ելույթով: «Երկրի վիճակի մասին» հաշվետություն ներկայացնելով, Օբաման հայտարարել է՝ ԱՄՆ-ը շրջում է իր պատմության էջը:
-
21.01.2015|
23:56
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել: Հայաստանցի քննիչները ռուսական 102-րդ ռազմաբազայում հարցաքննել են մեղադրյալին:
-
21.01.2015|
23:55
ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, 2015-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կհրավիրի բանակցությունների՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանը:
-
21.01.2015|
19:27
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին: