-
15.01.2015|
12:30
ՀՀ նախագահի նստավայրի առջև բազմամարդ բողոքի ցույց է եղել. ցուցարարները պահանջել են Հայաստանի իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել Գյումրու ոճրագործության մեջ կասկածվող ռուս զինվորականին Հայաստանի իրավապահներին փոխանցելու ուղղությամբ։ Տասնյակ ոստիկաններ պատ կազմած ցուցարարներին թույլ չեն տալիս անցնել մայթը՝ բողոքի ակցիան շարունակելու համար։
-
15.01.2015|
12:29
Գյումրու 102-րդ ռազմաբազայի շրջակայքում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպելու եկած Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հեռախոսազրույցից հետո, վկայակոչելով գլխավոր դատախազին, նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի ճակատագրի վերաբերյալ խորհրդակցություններ են տեղի ունենում, որոնք շարունակվելու են նաև վաղը։
-
15.01.2015|
12:26
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ:
-
15.01.2015|
12:24
«Ռոսիյսկայա գազետա»-ն գրում է. «Եթե դատարանը մեղավոր ճանաչի Վալերի Պերմյակովին, թե հայկական, թե ռուսական օրենքներով նրան խիստ պատիժ է սպասում՝ ընդհուպ ցմահ ազատազրկում: Տարբերությունն այն է, թե վերջնական վճիռը որ կողմի դատարանը կկայացնի: Իսկ դա արդեն կախված է հետաքննության «աշխարհագրությունից»:
-
15.01.2015|
12:20
Առաջիկա մի քանի շաբաթներին կարող է կայանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ APA լրատվական գործակալությանն ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
-
15.01.2015|
12:18
«Ռոսկոմնադզոր» կազմակերպությունը զգուշացրել է ռուսական լրատվամիջոցներին՝ չվերատպել ու չտարածել ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծաթերթի ծաղրանկարները։
-
-
14.01.2015|
16:56
ՀՀ պետական խորհրդանշանները, մասնավորապես զինանշանը, շտկման և վերահսկման կարիք ունեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, փաստելով, որ մեծ մասամբ պետական զինանշանը ներկայացվում է ոչ պատշաճ ձևով.
-
14.01.2015|
16:54
Հունվարի 14 ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ամանորյա զարդարված եղևնիների ու դրանց մետաղյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները:
-
14.01.2015|
16:53
Հունվարի 14-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Ս. Հարությունյանն ամփոփեց ԳՊԿ 2014 թվականի գործունեությունն ու անդրադարձավ հեռանկարային ծրագրերին: