-
13.01.2015|
16:32
Երեկ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքով պայմանավորված հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունների եթերացանցում փոփոխություններ եղան` հետաձգվեցին ամանորյա հաղորդումները: Բացառությամբ մի քանիսի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության: Այստեղ ամանորյա տաշի-տուշի էր:
-
13.01.2015|
16:24
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված:
-
13.01.2015|
15:07
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 16-ը՝ ժամը 12.00-ն է։ Հասարակական կազմակերպությունների համար հայտարարված հերթական մրցույթի անվանակարգերը հիմնականում առնչվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին («Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում:
-
13.01.2015|
13:39
Ամանորի նախաշեմին` 2014թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր), ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3352129 կարճ հաղորդագրություն, իսկ 2015թ. հունվարի 1-ին` 3102070-ը:
-
13.01.2015|
13:21
Հունվարի 13-ի գիշերը հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող թբիլիսցի հայազգի վաճառական Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի անունը կրող պատմական շենքում: «Հայերն այսօր»-ից տեղեկանում ենք, որ հրդեհից այրվել Է 5-հարկանի շենքի առաջին հարկը, վերելակի հորանը և տանիքը: Մարդկային զոհեր չկան: Հրդեհի ստույգ պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
-
13.01.2015|
13:19
Այսօր Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:
-
13.01.2015|
12:46
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անշուշտ, հանճարեղ մարդ է, անկախ իր սխալներից՝ Հայաստանի ամենակայացած պետական գործիչը: Բայց հանճարները նույնպես սխալվելու իրավունք ունեն, ու երբեմն նրանց սխալները կարող են ավելի տեսանելի ու առարկայական լինել բոլորի համար:
-
13.01.2015|
12:04
Գերմանիայում 76 տարեկանում վախճանվել է Ելենա Օբրազցովան՝ մեցցո սոպրանոյի թագուհին: Նրան համարում էին լեգենդար օպերային երգչուհի:
-
13.01.2015|
12:03
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը` ՌԴ իր պաշտոնակցի հետ:
-
13.01.2015|
12:02
Նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: