-
12.01.2015|
10:53
«Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը»:
-
12.01.2015|
10:52
Շրի Լանկայի 69-ամյա նախագահ Մախինդա Ռաջպակսեն հեռանում է պաշտոնից, նրա նշանակած արտահերթ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Մայտրապալա Սիրիսենան (51 % ձայնով):
-
12.01.2015|
10:51
Դանիայի վարչապետ Հելե Տորնինգ-Շմիդտը, որ ժամանել էր Փարիզ համերաշխության երթին մասնակցելու համար, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նստավայրից դուրս գալիս աստիճանների վրա սայթաքել է և ծնկել սալահատակի վրա:
-
12.01.2015|
10:49
Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որ կասկածվում է Le Soir թերթի խմբագրատունը պայթեցնելու փորձի մեջ՝ հաղորդել է The Telegraph-ը:
-
12.01.2015|
10:46
Ադրենալինի առումով զբոսաշրջային քիչ երթուղիներ կարող են համեմատվել Արցախի հետ: Աշխարհում արձակուրդի համար ամենից արկածային 10 անկյունների մասին տեսությունում գրում է բրիտանական The Guardian-ը:
-
12.01.2015|
10:43
Դոլար-դրամ «բումից» սկսած, բանկերը վարկեր չէին տալիս՝ մասնավորապես դրամով: Դրամի համեմատական արժևորումից հետո մտածում էին, որ կայունացումը փխրուն է, և ամեն րոպե, մանավանդ տոներից հետո, արժութային շուկան կսկսի նորից ցնցվել:
-
12.01.2015|
10:42
83 տարեկան հասակում Հռոմի Սան Ռաֆայելե հիվանդանոցում մահացել է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմի հայտնի աստղ Անիտա Էկբերգը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:
-
12.01.2015|
10:40
Երեկ ժամը 17:30 -ի սահմաններում Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում՝ տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:
-
12.01.2015|
10:39
Փարիզի Հանրապետության հրապարակում մեկնարկած միասնության երթին, որը գլխավորում են այս շաբաթ իսլամիստ ծայրահեղականների հարձակումների 17 զոհերի հարազատները, կազմակերպիչների գնահատմամբ` շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցում:
-
11.01.2015|
21:44
Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ չխառնվել քաղաքական, կրոնական, «մարդասիրական» ու «սրտաճմլիկ հայրենասիրական» գրառումների, բայց կա մի ցեց, որ նեղում է ինձ՝ վերջիվերջո, իմանալ-տեսնել ճանապարհը ու անցնել այն, տարբեր են՝ ինչպես լողալու մեծ ցանկությունն ու բուն երևույթը ջուրը մտնելու: