-
04.01.2015|
11:17
Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացված դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով կան մարդկային կորուստներ։
-
03.01.2015|
16:59
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 3-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
-
03.01.2015|
16:57
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը տոնական օրերին կաշխատի շուրջօրյա ռեժիմով: Քաղաքացիներին հուզող հարցերին կտրվեն պարզաբանումներ, խնդիրներին` լուծումներ:
-
03.01.2015|
15:57
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ս.թ. հունվարի 2-ին և 3-ին Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում, հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ տեղի են ունեցել դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:
-
03.01.2015|
15:55
Անցած գիշեր թշնամին դիվերսիոն հետախուզական երկու գործողություն է ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Մերոնք հետ են մղել հակառակորդին, որը նահանջել է՝ կորուստներ տալով: Ցավոք, երկու հայ երիտասարդ զոհվել են՝ հայրենի սահմանը պաշտպանելիս: Ինչքան էլ ողբերգական լինի, հենց այս լուրը մեզ մոռացնել տվեց ամանորյա կերուխումը ու վերադարձրեց իրականություն, որն այլևս տոն կամ ոչ աշխատանքային օր չի ճանաչում:
-
03.01.2015|
15:43
2015-ի հունվարի 1-ի 00.01-ից մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է:
-
03.01.2015|
15:39
Պարզվում է՝ անցնող տարվա ամենատարածված բառը սրտաձև պատկերագիրն է: Ըստ Global Language Monitor-ի՝ հենց սրտիկն է եղել տարվա ամենակիրառվող բառը անգլերենում և օգտագործվել է միլիարդավոր անգամ:
-
03.01.2015|
15:38
Հսկայական կապույտ անցքը, որը ստորջրյա քարանձավ է ու գտնվում է Բելիզի արգելախութում, պարզվում է՝ կապ ունի մայաների հնագույն քաղաքակրթության հետ:
-
03.01.2015|
15:37
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդու, ովքեր կասկածվում են կեղծ փողեր պատրաստելու մեջ` 2 եվրոյի տեսքով:
-
03.01.2015|
15:34
2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների 3 % հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի 10 % հավելաճ՝ տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: