-
20.12.2014|
13:27
«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի ղեկավար Արմեն Արզումանյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. «Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպը» որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրաստվում տալ։ «Արմենիա թիվին», «ԱՏՎ»-ն և «Արմնյուզ»-ը պատրաստվում են նոր տարում ևս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։
-
20.12.2014|
13:27
Դեկտեմբերի 22-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ:
-
20.12.2014|
13:26
«Եթե ձեզ թվում է, թե սպեկուլյացիաների կամ գնաճի վերացումը օդից եղավ կամ ընդդիմադիր գործընկերներն արեցին, չարաչար սխալվում եք, դա չէր լինի, եթե նախագահի հետևողական գործունեությունը չլիներ»` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
20.12.2014|
13:24
«Ճիշտ չեք ասում»՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան պնդմանը, թե գազալցակայաններում երեկվա հայտարարությունից հետո գազի գինը չի իջել:
-
20.12.2014|
13:23
«Եվրոպան Հայաստանի առջև չի փակում իր դռները և շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ»՝ Ազգային ժողովում պատգամավորների հետ դռնփակ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ նշելով, որ Եվրոպան հարգում է Հայաստանի սուվերեն իրավունքը։
-
20.12.2014|
13:09
ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ստեղծելու ռազմավարական հնարավորություններ, որպեսզի Երևանը կարողանա շահել և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ համագործակցությունից:
-
20.12.2014|
13:09
Համաշխարհային բանկն ամփոփել է այս տարի Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը և վերահաստատել, որ 2015-ին բանկը կշարունակի գործակցությունը թե պետական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ՝ տրամադրելով վարկային ռեսուրսներ, թե ճյուղային ծրագրերի ուղղությամբ՝ կատարելով ներդրումներ:
-
20.12.2014|
13:08
Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում ներկայացնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, հայտարարել է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին կցված է նոտա, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում:
-
20.12.2014|
13:03
Մի բան հայրենի կառավարությունը չի հասկացել: Նույնիսկ տնտեսական ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել ռեպրեսիվ մեթոդներով: Նման լուծումները ժամանկավոր բնույթ են կրում՝ անխուսափելիորեն հանգեցնելով ավելի տխուր հետևանքների:
-
19.12.2014|
22:02
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ոսկե հասկ» 8-րդ մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։