-
18.12.2014|
13:11
Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:
-
18.12.2014|
13:09
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը շնորհակալություն է հայտնել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամին և «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությանը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման շուրջ զրուցելու նպատակով Ղարաբաղի կոնտակտային խմբին հյուրընկալելու համար։
-
18.12.2014|
13:09
Վլադիմիր Պուտինի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը չի ծրագրում որևէ «հատուկ հայտարարությամբ» հանդես գալ ռուբլու սրընթաց անկման և Ռուսաստանում տնտեսական իրավիճակի մասին:
-
18.12.2014|
13:08
ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
-
18.12.2014|
13:07
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը ՈՒկրաինայում և պայմանավորվել են քննարկումները նույն ձևաչափով առաջիկայում ևս շարունակել:
-
18.12.2014|
13:06
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Ռիչարդ Միլսին՝ որպես Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան: Ռոբերտ Սիքյութան, որ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալն էր էներգետիկ գծով, հաստատվել է Ադբրեջանում ԱՄՆ-ի դեսպան:
-
18.12.2014|
13:05
Հայաստանի Կենտրոնական բանկը երեկ իրականացրել է 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք` 570 դրամ 58 լումա 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։
-
18.12.2014|
13:02
Պատժամիջոցները պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը հրավիրեն այլ ընտրություն անելու հարցին, ռուսական ռուբլու գահավիժման վերաբերյալ իր մեկնաբանությունները ներկայացնելիս՝ Լոնդոնում լրագրողներին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
-
18.12.2014|
13:01
Երեքշաբթի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շտապ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելաուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլուկաևը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Ակիումովը։
-
18.12.2014|
12:59
Հայաստանին սահմանակից պետությունների մեծ մասում ֆինանսական շուկաները ևս անկայուն վիճակում են: Ազգային տարադրամը սկսեց արժեզրկվել Վրաստանում: Լարիի փոխարժեքը սկսեց անկում ապրել նոյեմբերի 20-ից հետո` մեկ շաբաթում արժեզրկվելով ավելի քան 3 տոկոսով: