-
09.12.2014|
00:02
Տե՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ։ Դու իմացար իմ նիստուկացը, հեռվից հասկացար իմ մտածումները։ Իմ շավիղներն ու վիճակը դու քննեցիր և բոլոր ճանապարհներս նախապես տեսար։ Իմացար, որ լեզվիս տակ նենգություն չկա։
-
08.12.2014|
18:34
Դիմակայության 200-ամյա պատմություն ունեցող երկրները որոշել են փոխել իրենց կուրսը և ընդհանուր «թշնամի» են գտել՝ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Post-ին:
-
08.12.2014|
18:33
ԱՄՆ-ի պատժամիջոցների նպատակը Ռուսաստանում իշխանափոխության պայմանների ստեղծումն է՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ ելույթ ունենալով ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ:
-
08.12.2014|
18:31
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ եռյակը չի սպառվել, բայց ունի մեթոդաբանական շտկման անհրաժեշտություն:
-
08.12.2014|
18:30
Արժութային շուկայի իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը այսօրվանից մինչև տարեվերջ նոր մոտեցում է որդեգրում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
-
08.12.2014|
18:29
Հայաստանի սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանն այսօր դատապարտվեց 12 տարվա ազատազրկման` պետբյուջեից միլիոնավոր դրամների յուրացման մեղադրանքով:
-
08.12.2014|
18:28
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ափսոսանք է հայտնել, որ Բազելում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի կայացել:
-
08.12.2014|
18:27
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերբիայի և Հունգարիայի ղեկավարների հետ հեռախոսով քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր։
-
08.12.2014|
18:26
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ասել է, որ Իսրայելը առանցքային դերակատարում է ունեցել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերին ընթացած բանակցությունները որևէ արդյունք չտան։
-
08.12.2014|
18:24
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր ժամանում է Թուրքիա` քննարկելու Անկարայի և Բրյուսելի հարաբերությունների ներկա վիճակը: Բանակցությունների ժամանակ արծարծվելիք գլխավոր թեմաներից մեկը, ըստ AFP գործակալության, Սիրիայում ստեղծված իրավիճակն է: