-
07.12.2014|
14:32
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում քննարկել է Դոնբասի խաղաղ կարգավորման հարցերը։ Նրանք խոսել են եռակողմ կոնտակտային խմբի հանդիպում անցկացնելու մասին։
-
07.12.2014|
14:30
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է, որ դեռևս ժամանակը չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու՝ ՈՒկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով։
-
07.12.2014|
14:29
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին որոշում է կայացրել Քեթրին Էշթոնին նշանակել հատուկ խորհրդական՝ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։
-
07.12.2014|
14:28
ԵՄ-ն կարծում է, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ «Հարավային հոսք» գազատարի կառուցման աշխատանքներին՝ իր պայմանները կատարելու դեպքում։
-
07.12.2014|
14:27
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Սենատին հաստատել Էշթոն Քարտերի թեկնածությունը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում։
-
07.12.2014|
14:26
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անակնկալ այցով ժամանել է Մոսկվա և կարճատև հանդիպում է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Վնուկովո» օդանավակայանի դիվանագիտական տերմինալում։
-
07.12.2014|
14:25
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այցելեց Մարմաշենի վանքային համալիր՝ տեղում ծանոթանալով վերջին տարիներին պետություն-մասնավոր համագործակցության ծրագրով իրականացված վերականգնողական աշխատանքներին:
-
06.12.2014|
20:21
Սուր ինֆարկտների դեպքում մարդկանց կյանքը փրկելուն միտված ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ:
-
06.12.2014|
18:26
Բաց քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընտրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, նախորդ նախագահը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր:
-
06.12.2014|
18:25
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը պատրաստ է ձեռնարկություն հիմնել սահմանամերձ տարածքներում: Գործարարն այդ մասին ասել է Tert.am-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ եթե ինքն արտադրություն է հիմնել պատերազմական գոտում՝ Արցախում, ոչինչ չի խանգարի նույնն անել սահմանամերձ շրջաններում: