-
05.12.2014|
11:47
Թուրքերն աղավաղելով կոչել են Էգին, իսկ այժմ՝ վերանվանել Քեմալիե։ Հավանաբար Ակն է կոչվել քաղաքի միջով հոսող Ակնաղբյուրի անվան հետ կապված։ Կիսավանդական պատմության համաձայն, Անիի ողբալի կործանումից հետո նրա բնակիչների մի մասը եկել է այստեղ և հանդիպելով սառնորակ ու քաղցրահամ աղբյուրի՝ դրա մոտ էլ հիմնել է նոր քաղաքը, այն կոչելով Ակն։
-
05.12.2014|
11:44
«Իրատես de facto»-ի հյուրն է ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ, որը պատասխանատու դիրք է զբաղեցրել Խորհրդային Հայաստանի տարիներին մեծ կարևություն ունեցող մի կառույցում՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում: Այն հիմնադրվել է 1964 թվականին՝ 50 տարի առաջ: Այդ կառույցի գործունեության ու նշանակության մասին է մեր այս զրույցը:
-
05.12.2014|
11:41
Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գեղարվեստական վեպը ԱՄՆ-ում լույս տեսնելուց անմիջապես հետո դարձել է ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Հրատարակվել է 2012-ին, մինչ օրս բեսթսելլերների շարքում է:
-
05.12.2014|
11:28
Դեկտեմբերի 1-ից աշխարհի գլխավոր սենսացիոն նորությունը դարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան հրաժարվում է Սև ծովի հատակով դեպի Բուլղարիա և Բալկանյան թերակղզու սլավոնական այլ երկրներ «Հարավային հոսք» գազամուղի շինարարության իր նախագծից։
-
05.12.2014|
11:22
Թումանյանի ծննդավայրից մինչև Իսահակյանի հայրենի գյուղը 1921-ին ուխտավորները սայլով կանցնեին, հավանաբար, կես օրում։
-
05.12.2014|
11:17
Երկու հարյուր տարի է՝ չենք կարողանում դուրս գալ այս կախարդված շրջանից:
Հազար տարի առաջ Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլ Երկրորդի և ռուսաց Վլադիմիր Սվյատոսլավովիչ թագավորի միջև ռազմական դաշինք է կնքվում, Վասիլն իր քրոջը՝ Աննային, կնության է տալիս Վլադիմիրին և երկու պետությունների միջև կնքվում է ռազմական, խնամիական ու հոգևոր դաշինք.
-
-
05.12.2014|
01:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախապես հայտարարվել էր աշխատանքային, մեկնումի նախօրեին այցին տրվեց պետական կարգավիճակ, և դեկտեմբերի 1-ին նա այցը սկսեց Թուրքիայի պետության հիմնադիր Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ դնելուց ու հավերժական բարեկամության մասին գրառումից՝ պատվավոր հյուրերի մատյանում:
-
05.12.2014|
00:55
Տարածաշրջանային զարգացումները կրկին ձնագնդի թափ են հավաքում: Իրավիճակը գնալով բարդանում է, քարկապի վերածվում թե տնտեսական, թե քաղաքական առումներով` Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները դարձնելով գրեթե անշրջելի, ուր մեկընդմիշտ բաց թողնված ջինը ոչ միայն չի ցանկանում հետ` շիշը մտնել, այլև ամեն վայրկյան նոր կոնֆիգուրացիաներով տագնապի է վերածվում արդեն ողջ աշխարհի և նրա վաղվա օրվա համար:
-
05.12.2014|
00:53
Մոսկովյան MTC-ի աուդիտորական խումբը Հայաստանում է և ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրում է VivaCell-ի գործունեությունը: Հենց այս օրերին խմբի անդամները նստած են սպասարկման գրասենյակներում և զբաղված են հաճախորդներին հաշվառելով: