-
04.12.2014|
15:10
Թուրքական Arca գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելիս օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին, որի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությանը։
-
04.12.2014|
15:08
Ֆրանսիայի Ազգային ժողովի 339 պատգամավոր կողմ է քվեարկել Պաղեստին պետության ճանաչմանը, իսկ 151-ը՝ դեմ: BBC-ի փոխանցմամբ՝ խորհրդարանականները կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Պաղեստինը:
-
04.12.2014|
15:03
Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ԱՄՆ-ի Կոնգրեսում հանդիպել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Աննա Էշուի հետ:
-
04.12.2014|
15:00
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջով ներկայացրեց դրամի արժեզրկման հետ կապված խնդիրները և արժույթի շուկայում տիրող իրավիճակը:
-
04.12.2014|
14:58
Կառավարությունը հաստատեց 2013-ի հունիսի 25-ին ստորագրված «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը:
-
04.12.2014|
14:55
«Թուրքիա մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցումը ընդամենը 6 տոկոսով բավարար չէ»,- մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Անկարայում երկուշաբթի օրն արված հայտարարությունները՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ամենշաբաթյա նիստի ժամանակ:
-
04.12.2014|
14:53
Աբրահամյանը Հայաստանում վերջին օրերին արձանագրված գնաճը բացատրում է Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական գործընթացներով և նրա ձևակերպմամբ՝ «մեր ժողովրդի անվստահությամբ»:
-
04.12.2014|
14:51
Դեկտեմբերի 4-6-ին Հայաստանում, առավելապես արևելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, դեկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
-
04.12.2014|
14:49
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնն ու Թեհրանը միմյանց հետ չեն համաձայնեցնում ռազմական գործողությունները Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում, բայց այդ ահաբեկչական խմբավորման դեմ Իրանի ռազմական ցանկացած գործողություն դրական կլինի։
-
04.12.2014|
14:42
Աշխատանքային այցելությամբ Բազելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: