-
01.12.2014|
21:20
Մասնագիտությամբ բժիշկ-ուռուցքաբան 75-ամյա Տաբարե Վասկեսը 2015-ի մարտի 1-ին ՈՒրուգվայի նախագահի պաշտոնում փոխարինելու է Խոսե Մուխիկային:
-
01.12.2014|
21:19
Դաքարում հրավիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթնաժողովն ընդունել է Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձև, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվել է կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
-
01.12.2014|
21:17
Բոլիվիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ցեղասպանության ժխտման քաղաքականությունը:
-
01.12.2014|
21:15
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ճանապարհները:
-
01.12.2014|
20:10
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականին: 1988-ից մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1906 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013 թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:
-
01.12.2014|
18:17
Բոյկոտել Բաքու-2015-ը կամ Հայաստանի դրոշը բարձրացնել Բաքվում: Մեր հասարակության, քաղաքական ու մարզական ղեկավարությունների առջև հենց այս երկընտրանքն է հառնում, երբ քննարկվում է Բաքվում անցկացվելիք եվրոպական խաղերին մեր մարզիկների մասնակցության հարցը:
-
01.12.2014|
17:11
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Հայաստանի և Ֆրանսիայի պատանիների երգչախումբը համերգներ կունենա Հայաստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում: Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց աշխարհահռչակ երաժիշտ ՋՈՐՋ ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆԸ:
-
01.12.2014|
16:51
Օպերայի և բալետի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ վաղը, ժամը 19:00-ին տեղի կունենա Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոն` նվիրված կոմպոզիտորի 75-ամյակին:
-
01.12.2014|
16:49
Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը խորհրդարանն արտահերթ ռեժիմով չի քննարկի: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հավաքել ընդամենը երեք ստորագրություն, բացի իրենից, նաև Զարուհի Փոստանջյանինը ու Ալեքսանդր Արզումանյանինը:
-
01.12.2014|
15:47
«Հայաստանում մեծ աշխատանքներ են տարվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ, ինչը ողջունելի է, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք հիմնականում չեն ներառվում այդ աշխատանքների շրջանակներում։ Այս առումով մենք բաց ունենք։