-
30.11.2014|
14:04
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի և Արագածոտնի մարզերում: Նա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորակառույց վարչական և առաջին բնակելի մասնաշենք:
-
30.11.2014|
14:03
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում «սառը պատերազմ» սկսել Ռուսաստանի դեմ և շահագրգիռ է համագործակցությամբ:
-
30.11.2014|
14:02
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան՝ հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
-
30.11.2014|
14:01
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Թուրքիա այցի ընթացքում այցելելու է հիվանդանոցում գտնվող Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին: Demokrat Haber կայքը հաղորդում է, որ Անկարայից Հռոմի պապը մեկնել է Ստամբուլ:
-
30.11.2014|
14:00
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը թվարկել է Թեհրանի և միջազգային միջնորդ վեցյակի տարաձայնություններն Իրանի միջուկային ծրագրի հարցով՝ իրանական ԶԼՄ-ներին հայտնել է Մեջլիսի պատգամավոր Գոլյամալի Ջաֆարզադե Իմենաբադը:
-
30.11.2014|
13:58
Երևանում, կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը, 392 պատվիրակներից գրանցվել է 378-ը:
-
30.11.2014|
13:57
Եվրամիությունը հրապարակել է պատժամիջոցների նոր ցանկ՝ համալրված Դոնեցկի և Լուգանսկի 13 անջատականների և 5 հասարակական կազմակերպությունների անուններով:
-
30.11.2014|
13:56
Եգիպտոսի դատարանն արդարացրել է 2011-ին ցուցարարների սպանության գործով մեղադրվող նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Նա, սակայն, շարունակում է մնալ կալանքի տակ՝ մեկ այլ գործով կրելով 3-ամյա պատիժ:
-
30.11.2014|
13:54
Թուրքական En Son Haber գործակալության կայքը հաղորդում է, որ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության պատգամավոր Սեբահատ Թունջելը շրջանառության մեջ է դրել խնդրահարույց օրինագիծ. նա խորհրդարանին առաջարկում է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքական Հանրապետության անունից ներողություն խնդրի հայ ժողովրդից հայերի ցեղասպանության համար:
-
30.11.2014|
13:50
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100–ամյակին նվիրված հոբելյանական երեկո: