-
27.11.2014|
15:07
«Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները:
Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին»,-կարդում ենք «Նախախորհրդարանի» անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանի գրառման մեջ:
-
27.11.2014|
14:23
Երեկ Երևանի ավագանու նիստում որոշում է ընդունվել, որով, բացի քաղաքապետի աշխատավարձից, կբարձրացվեն նաև փոխքաղաքապետերի, վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի 1700-ից ավելի աշխատակիցների աշխատավարձերը։
-
27.11.2014|
13:06
Նոյեմբերի 28-ին՝ 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է համերգ՝ երիտասարդ դաշնակահարուհի Արևիկ Բեգլարյանի (Գերմանիա) մասնակցությամբ, ով կկատարի Բեթհովենի թիվ 3 Դաշնամուրի կոնցերտը:
-
27.11.2014|
12:49
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում «Ժառանգություն» կուսակցությունը դարձյալ բարձրացրեց Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը:
-
27.11.2014|
12:00
Ռուսաստանյան «Սիստեմա» ընկերությունը «Բաշնեֆթի» բաժնետոմսերի կալանքը հանելու խնդրագիր է ներկայացրել Մոսկվայի արբիտրաժային դատարան, որպեսզի «դատարանի որոշմամբ «Բաշնեֆթի» բաժնետոմսերը կամավոր պետությանը հանձնի»:
-
27.11.2014|
11:59
Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին: Երեկ երեկոյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ուղիղ եթերում` Նյու Յորքից ուղիղ հեռուստակամրջի ժամանակ ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
-
27.11.2014|
11:57
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
-
27.11.2014|
11:55
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ կարճ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ընդունում է ոչիշխանական եռյակի առաջարկը՝ համամասնական ընտրակարգի անցնելիս սկսել քննարկումը: Նա խորհուրդ է տվել եռյակից հետաքրքրվել, թե ինչու չընդունեցին իր առաջարկը:
-
27.11.2014|
02:01
Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին այսօր որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:
-
26.11.2014|
18:25
Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար այլևս միայն սգալու ու պահանջելու օր չպետք է լինի, այլ՝ անկախ պետականության ստեղծման օր. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը՝ ընդգծելով, որ հենց այդ օրը նախախորհրդարանը կմոտենա իր ծրագրի վերջնաժամկետին՝ ժողովրդին հրավիրելով փողոց: