-
25.11.2014|
17:52
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համոզմամբ՝ կանանց և տղամարդկանց միջև չի կարող հավասարություն լինել: «Դա անբնական է», - Ստամբուլում կանանց իրավունքներին նվիրված խորհրդաժողովում հայտարարել է Էրդողանը:
-
25.11.2014|
17:50
Ջո Բայդենը եռօրյա այցի շրջանակում Անկարայում բանակցել է Էրդողանի հետ: Գլխավոր թեման եղել է ճգնաժամը Սիրիայում և Իրաքում:
-
25.11.2014|
17:48
Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի ներկայացուցիչները մտադիր են մինչև 2015-ի մարտի 1-ն ավարտել աշխատանքներն իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ընդհանուր սկզբունքների շուրջ: Մինչ հուլիսի 1-ը նախատեսվում է ամբողջությամբ համաձայնեցնել բոլոր մանրամասները:
-
25.11.2014|
17:46
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ իր պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունություն։
-
25.11.2014|
17:44
Երիտասարդ ու, պետք է խոստովանեմ, կարող կադրերով համալրված «Առաքելություն» կուսակցության առաջին քաղաքական հայտը ձևակերպվեց Երևանի ավագանու 2013-ի ընտրությունների ժամանակ:
-
25.11.2014|
17:39
Այս շաբաթ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթացը սկսելու համար դիմել ոչ իշխանական ուժերին:
-
25.11.2014|
13:05
Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտում է Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Այս դեսպանն իր շատ գործընկերներից տարբերվել է նրանով, որ հաճախ, շատ հաճախ հանդես է եկել համարձակ գնահատականներով՝ զերծ դիվանագիտական քողածածկույթից, երբեմն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական անցուդարձին:
-
25.11.2014|
12:50
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը նախապատրաստվում է յուրովի:
-
25.11.2014|
12:46
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների շրջանակներում ծրագրեր են իրականացվում «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում։
-
25.11.2014|
12:02
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնչորսերորդ տուրում Գյումրու «Շիրակին» հյուրընկալելիս պարտություն կրեց առաջատարը՝ զիջելով 1:2 հաշվով: