-
22.11.2014|
22:38
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել ԵՄ-ի հետ համագործակցությունից, սակայն նախկին հարաբերություններն այլևս չեն լինի։
-
22.11.2014|
22:37
Պումիպոն Ադուլյադետը չի մասնակցել նախատեսված միջոցառմանը՝ իր առողջական վիճակի մասին նոր մտահոգություններ առաջացնելով՝ հաղորդում է BBC-ն: ՈՒրբաթ օրը 86-ամյա թագավորը պետք է նախագահեր վարչապետի նշանակած երկու նախարարների հաստատման արարողությունը:
-
22.11.2014|
22:36
Ռուսաստանը պատրաստվում է առաջ տանել Եվրամիության և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նիստը հրավիրվել է Բազելում, դեկտեմբերի սկզբին:
-
22.11.2014|
22:34
Ստամբուլի էներգետիկ և տնտեսական հարցերով համաժողովում, որին մասնակցում է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին և հայտարարել, թե Հայաստանն այդ նախագծից դուրս է մնացել Ադրբեջանի հետ խնդիրների պատճառով:
-
22.11.2014|
22:32
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր» սոցցանցի իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գրառման այն մասին, որ Ադրբեջանի «քաղաքական համակարգը կարող է որպես մոդել ծառայել եվրոպական քաղաքական համակարգի համար»:
-
22.11.2014|
22:31
Հայկական զինուժի վերջին գործողություններից և խոցված ուղղաթիռի անդամների դուրսբերումից հետո իրադրությունը շփման գծում վերահսկելի է՝ ասել է ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
-
22.11.2014|
22:30
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:
-
22.11.2014|
22:27
«Հայկական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրում հատուկ գործողություն իրականացնելու, ադրբեջանական զինված ուժերի կորուստների մասին տեղեկատվությունը ամբողջովին հիմնազուրկ է և հանդիսանում է հերթական սադրանքը»՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
-
22.11.2014|
22:25
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի խոցած Մի-24 ուղղաթիռի անկման վայրում ԼՂ պաշտպանության բանակի հատուկ նշանակության գործողության մասին:
-
22.11.2014|
22:24
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-25-ին պաշտոնական այց կկատարի Շվեդիա՝ արտգործնախարար Մարգո Վալստրյոմի հրավերով: