-
15.11.2014|
18:45
Լեռնային Ղարաբաղում ուսումնական վարժանքի ժամանակ խփված ուղղաթիռը բացահայտ հարձակում է Ռուսաստանի դեմ՝ ասել է ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: Նրա խոսքով, դա կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների:
-
15.11.2014|
18:44
Ռուսաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել նավթի գների անգամ աղետալի նվազմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
-
15.11.2014|
18:42
Независимая газета-ի հոդվածագիր Յուրի Ռոքսն անդրադարձել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից ղարաբաղյան օդուժին պատկանող Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպին և ներկայացրել է հայկական և ադրբեջանական կողմերի վարկածները:
-
15.11.2014|
18:38
ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
-
15.11.2014|
18:36
«Զորավարժությունների անցկացման մասին նախապես հայտարարվել էր, և ինչպես միշտ՝ մեր հարևանները ցույց տվեցին իրենց դեմքը՝ կոպտորեն խախտելով բոլոր նորմերը և խոցելով ուղղաթիռը,- լրագրողների հետ զրույցում ասել է զորավարժությունների ընթացքին հետևող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
-
15.11.2014|
18:31
Ռազմական հարցերով ռուս փորձագետ Պավել Ֆելգենգաուերը վստահ է, որ եթե Ղարաբաղում նոր պատերազմ բռնկվի, Մոսկվան չի կանգնի որևէ մեկի կողմը:
-
15.11.2014|
18:30
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 9-ից 15-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 7000 կրակոց:
-
15.11.2014|
18:27
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում Մեծ քսանյակի այսօր մեկնարկած երկօրյա գագաթնաժողովի առանցքային թեման է դարձել Ռուսաստանի դերը ուկրաինական ճգնաժամում:
-
15.11.2014|
14:50
6։5՝ այսպիսի հաշվով նոյեմբերի 15-ին պաշտոնյաների և քաղաքական գործիչների ֆուտբոլային թիմը հաղթեց ուսանողներին։
-
15.11.2014|
14:05
Մինչ անկախությունը մեր մշակութային-գիտական «էլիտան» ռուսախոս էր: Հեռուստատեսության, կինոյի, թատրոնի, գրականության, երաժշտության, գիտության ոլորտներում, ամենուր ռուսերեն էին խոսում: