-
04.11.2014|
16:34
Իրանը նախնական համաձայնել է ուրանի պաշարների զգալի մասը Ռուսաստանին հանձնել՝ Արևմուտքի հետ ավելի մեծ միջուկային համաձայնության գալու դեպքում, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով բանակցային գործընթացին մասնակից դիվանագետներին:
-
04.11.2014|
16:33
Մի քանի օր կհանգստանանք ու կորոշենք՝ ինչ անել՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ասել էր «Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, մինչև այսօր եռյակի ղեկավարները չեն հանդիպել, որը Գագիկ Ծառուկյանի «Մենք ժամանակ չունենք» դրույթին հակասում է, առայժմ եռյակի ուժերը ասում են, որ աշխատանքային քննարկումներ են կազմակերպվում կուսակցությունների վարչություններում:
-
04.11.2014|
16:31
Աբխազիայի իշխանությունները առաջարկում են լուրջ փոփոխությունների ենթարկել Ռուսաստանի հետ «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին» պայմանագիրը, որը հանրապետության քաղաքական շրջանակներում մեծ դժգոհությունների առիթ էր տվել:
-
04.11.2014|
16:28
Խոստանալով 140-170 միլիոն եվրո տրամադրել` Բրյուսելը կրկին ընդգծում է, որ այս գումարը նախնական է և կախված կլինի Հայաստանում իրականացվող բարեփոխումներից ու կարիքներից:
-
04.11.2014|
16:27
«Կարո՞ղ ենք ասել, որ հայ-թուրքական արձանագրությունները այլևս մեռած են». «Ազատության» հարցին Մեծ Բրիտանիայի պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնն արձագանքել է.
-
04.11.2014|
16:25
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի խոսքով, Լոնդոնում և Բրյուսելում չեն ցանկանում, որ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները տարածվեն Եվրասիական միության այլ երկրների վրա:
-
04.11.2014|
16:23
Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի հաջորդ տարվա բյուջետային հատկացումներին առնչվող ԱԺ լսումների ժամանակ փոխնախարար Արեգ Սիմոնյանը տհաճ իրավիճակում հայտնվեց։
-
04.11.2014|
16:22
Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոքչյանը ներկայացրել է քիմիաթերապիայի ծառայության ներկա իրավիճակը Հայաստանում:
-
04.11.2014|
16:21
Նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) հանդիսավորությամբ տրվեց պոլիտեխնիկական խաղերի մեկնարկը։ Խաղերը նվիրված են բուհի ուսանողական խորհրդի կազմավորման 20-ամյակին։
-
04.11.2014|
16:19
«Եռյակում միակ ընդդիմադիրը Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: