-
04.11.2014|
00:01
Եվ շատ ազգեր կգնան և կասեն. «Եկե՛ք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհը, և մենք կգնանք նրա շավիղով»։
-
03.11.2014|
19:47
ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 800 ուկրաինացի զինվորի կյանք փրկած հայ բժիշկ Արմեն Նիկողոսյանը արժանացել է ՈՒկրաինայի «Վաստակի համար» 3- րդ կարգի շքանշանին։
-
03.11.2014|
17:23
Երևանում ընթացող «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» երկօրյա սեմինարի ժամանակ irates.am-ը Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Թոմաս Մարկերտից հետաքրքրվեց, թե խորհրդարանական կառավարման մոդելը որքանով կարող է արդարացված լինել այն երկրներում, որտեղ կայացած չեն կուսակցությունները:
-
03.11.2014|
16:53
Դրոշմապիտակավորման հետևանքով դեղերի գներն էական փոփոխություն չեն կրի: Այս մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարն ակնարկել է, թե դեղերի գները կարող են բարձրանալ միջինը 2-5 դրամով:
-
03.11.2014|
16:11
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նոյեմբերյան ծրագիրը կբացվի ամսի 7-ին կայանալիք համերգով: Նվագախումբը կղեկավարի հայտնի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը: Ռուս ջութակահար Գրաֆ Մուրժան կկատարի Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը:
-
03.11.2014|
15:31
Նոյեմբերի 3-4-ին Երևանում հրավիրված «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» սեմինարի ժամանակ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Թոմաս Մարկետը նշեց, որ գործող նախագահը սահմանադրությամբ կարող է տիրանալ իշխանությանն ամբողջովին, և պետք է լինեն այնպիսի սահմանափակումներ, սահմանադրական այնպիսի կարգ, որը կարողանա սահմանափակումներ մտցնել:
-
03.11.2014|
15:29
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները հոսպիտալացվել է բարձր ջերմությամբ՝ նոյեմբերի 3-ին հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը.
-
03.11.2014|
15:28
Նոյեմբերի 17-ին ԱԺ-ն քննարկելու է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը, թեպետ դեռ անորոշ են Հայաստանի 2015 թ. բյուջեի նախագծի հաշվարկները՝ կապված ԵԱՏՄ-ի անդամակցության հետ:
-
03.11.2014|
15:27
Ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է կանխարգելել հակամարտությունները: Դուրս գալ կամ անտեսել ինքնորոշման իրավունքը, նույնն է, ինչ հակադրվել էվոլուցիային՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ ասուլիսում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
03.11.2014|
15:25
իացյալ Թագավարությունը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է կրկնակի օգնի Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հակամարտությունը, որը շարունակվում է երկար ժամանակ, լուծում ստանա՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: