-
01.11.2014|
16:51
«Երկրապահ» կամավորականների միությունում այսօր տեղի է ունեցել «Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում «Պատանի երկրապահ» ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը:
-
01.11.2014|
14:51
Գիտնականները բացահայտել են, որ մարդիկ դժվարությամբ են հաղթահարում ընկճվածությունն ու կորուստները, քանի որ տխրությունը 250 անգամ ավելի երկար է տևում, քան այլ զգացմունքներ՝ շփոթմունքը, ամոթը, զարմանքը, բարկությունն ու ձանձրույթը
-
01.11.2014|
14:49
Ճապոնիայի թագաժառանգ արքայադուստր Մասակոն 11 տարի անց առաջին անգամ մասնակցել է հանդիսավոր արարողության` ներկայանալով հանրությանը:
-
01.11.2014|
14:48
Իրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերին կլինի Բաքվում: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինն ասել է, որ այցը կկայանա առաջիկա 20 օրերին:
-
01.11.2014|
14:46
Պաշտոնական այցով Փարիզ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Օլանդը, ըստ Trend գործակալության:
-
01.11.2014|
14:46
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ երկրում ձևավորված ընդդիմությունը իշխանություններին դեռևս պահանջներ չի ներկայացրել, իսկ իրենք կատարում են կառավարության ծրագիրը, որը հաստատել են իրենք: Ընդդիմության՝ իշխանափոխության պահանջը նա համարում է խոսքի ազատություն:
-
01.11.2014|
14:43
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Twitter-ի իր էջում գրել է, որ Գերագույն ռադայում իր խմբակցությանը առաջարկել է Արսենի Յացենյուկի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում:
-
01.11.2014|
14:42
Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը:
-
01.11.2014|
14:41
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրեն Կաե Յանագիսավային:
-
01.11.2014|
14:39
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջին անգամ օգտվեց վետո դնելու իր իրավունքից: Նա մերժեց խորհրդարանի ընդունած որոշումը, որով մինչև 2015 թվականի գարուն հետաձգվում է գաղտնալսումներին վերաբերող վիճահարույց օրենքի ընդունումը: