-
29.10.2014|
13:17
Փարիզում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ նրանք պայմանավորվել են հանդիպել 2015-ի սեպտեմբերին՝ Նյու Յուրքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
-
29.10.2014|
13:15
Ազգային ժողովում մեկնարկել են բյուջետային քննարկումները։
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը հստակ սոցիալական ուղղվածություն ունի՝ ներկայացնելով 2015-ի անելիքները՝ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Բյուջետային ծախսերը սոցիալ-մշակութային են:
-
29.10.2014|
13:13
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մերժել է խորհրդարանական ընտրությունները վաղաժամկետ անցկացնելու որևէ հեռանկար։ Խորհրդարանական հերթական ընտրությունները Թուրքիայում տեղի են ունենալու 2015 թվականի հունիսի 7-ին։
-
29.10.2014|
13:11
«Այսօրվա հանդիպումը ես կբնորոշեի որպես կոնստրուկտիվ, կառուցողական, օգտակար և անկեղծ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փարիզյան բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում:
-
29.10.2014|
13:10
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, որտեղ հանդիպումներ կունենա Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:
-
29.10.2014|
12:43
Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավճիռը հոկտեմբերի 27-ին փոխանցվել է մեղադրյալների պաշտպաններին։
-
29.10.2014|
12:42
Այսօր` ժամը 19:00-ին, «Մոսկվայի տանը» տեղի կունենա գրող, «Дом, в котором…» հայտնի վեպի հեղինակ Մարիամ Պետրոսյանի ստեղծագործական երեկոն:
-
29.10.2014|
12:40
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է մնալ իսլամական աշխարհի հետագա ամրապնդման և զարգացման հաստատակամ կողմնակիցը: Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:
-
29.10.2014|
12:38
Երկարատև հիվանդությունից հետո, 65 տարեկան հասակում մահացել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության փոխնախագահ Լյուդմիլա Շևցովան: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվակայքերը՝ հղում անելով Պետդումայի իրենց աղբյուրներին: Ըստ հրապարակումների՝ լուրն արդեն հաստատել են Պետդումայում:
-
29.10.2014|
12:20
ՀՀԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպությունում տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող դասընթացը: