-
23.10.2014|
12:22
«Վնուկովո» օդանավակայանի չորս աշխատակից ձերբակալվել և հարցաքննվել է ավիավթարի գործով, որի արդյունքում զոհվել է ֆրանսիական նավթային խոշորագույն «Total» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարը:
-
23.10.2014|
11:00
Հոկտեմբերի 23-25-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի են ունենում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ:
-
22.10.2014|
22:44
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը «Աստղագիտություն» առարկայի 19-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի և ցուցաբերած լավագույն արդյունքի համար ստացել է հատուկ դիպլոմ:
-
22.10.2014|
22:41
Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
-
22.10.2014|
19:43
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ասել է, որ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, վաղը կհանդիպի «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ավելի ուշ կհանդիպեն եռյակի ղեկավարները:
-
22.10.2014|
19:40
ՀՀ վարչապետի Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները` Հովիկ Աբրահամյանն ու Էսհան Ջահանգիրին, պայմանավորվել են Համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծել, որը կաջակցի երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:
-
22.10.2014|
19:39
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կկայանա միայն մեկ դեպքում:
-
22.10.2014|
19:37
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի, Կուրգանի, Օմսկի ու Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների նախաձեռնությամբ անցկացվել է հայ-ռուսական գործարար համաժողով՝ «Ռուսաստանի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երևան քաղաքում» նախագծի շրջանակում:
-
22.10.2014|
19:34
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արևելյան հարևանության քաղաքականության Հունգարիայի դեսպան Գաբոր Բրոդին ասել է, որ ԵՄ-ն բաց է պահում Հայաստանի հետ հարաբերությունների բոլոր տարբերակները:
-
22.10.2014|
19:34
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում նախատեսված հանդիպումը դրական քայլ է՝ լրագրողներին ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը: