-
18.10.2014|
13:48
Հեռավոր Արևելքի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքի բնակչուհին իր երեխայի հետ տեղափոխվել է հիվանդանոց Նիգերիայից ժամանելուց հետո:
-
18.10.2014|
13:46
Գերմանական «Median Empire» մոտոակումբի անդամները Քյոլնից մեկնել են Սիրիայի Քոբանի քաղաք՝ օգնելու համար քրդերին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:
-
18.10.2014|
13:43
Հոկտեմբերի 19-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կմեկնարկի ամենամյա ծրագրավորման թիմային օլիմպիադան՝ «Անկախության գավաթը», որը նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառման կազմակերպիչներն են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և «Օ-Էմ-Դի» ընկերությունը:
-
18.10.2014|
13:42
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի կարողացել վճարել կրեդիտ քարտով Նյու Յորքի ռեստորաններից մեկում, քանի որ բանկը նրա քարտը կասկածելի է համարել:
-
18.10.2014|
13:40
Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ անկախության 23-րդ տարում Հայաստանի Հանրապետության անունից գործող իշխանությունները արեցին մի քայլ, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը՝ սահմանափակելով արտաքին քաղաքական որոշումների ընդունման շրջանակները, փակուղու դատապարտում տնտեսության զարգացումը՝ կասեցնելով ինքնուրույն ֆինանսատնտեսական որոշումների ընդունումը:
-
18.10.2014|
13:39
Իր մամլո ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ավագ եղբայր».
-
18.10.2014|
13:37
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է առաջադրվել ևս մեկ ժամկետով: Նման հայտարարությամբ Լուկաշենկոն հանդես է եկել Մինսկում հոկտեմբերի 17-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
-
18.10.2014|
13:36
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 17-ին պատասխանել է նախկին նախագահ Մ. Սահակաշվիլու քննադատությանը, հայտարարելով, որ ոչ մի դիտողություն չի ընդունի այն մարդուց, որը մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների մեջ:
-
18.10.2014|
13:33
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդիոյին (Ֆրանսիա), ԱՄՆ-ի համանախագահի օգնական Դևիդ Սալվոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
-
17.10.2014|
22:43
Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին այսօր մեղավոր ճանաչեց՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրան դատապարտեց 6 տարվա ազատազրկման։