-
16.10.2014|
17:07
Այսօր օպերային թատրոնի 43 մեներգիչներ և սիմֆոնիկ նվագախմբի արտիստներ ելույթներ են ունեցել Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ զորամասերում: Համերգները ղեկավարում էր օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
-
16.10.2014|
17:01
ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը մինչ քաղաքապետ դառնալը սարեր է խոստացել իջևանցուն, ընտրվելուց հետո մեկ-երկու կենտրոնական փողոց ասֆալտապատել ու դրանով քաղաքի նկատմամբ խնամքի հարցն իր համար փակել է:
-
16.10.2014|
15:28
Մոսկովյան նահանգային թատրոնում մեկնարկում է «Սպիտակ ձեռնափայտ» 5-րդ միջազգային բարեգործական փառատոնը:
-
16.10.2014|
15:26
Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում երեկ երեկոյան վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներից մեկին Էբոլա վիրուսի կասկածանքով տեղափոխել են Ստամբուլի Մարմարայի համալսարանի ուսումնահետազոտական հիվանդանոց: Հիվանդանոցի շտապօգնության կենտրոնում կարանտին է հայտարարվել:
-
16.10.2014|
15:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սերբական «Պոլիտիկա» թերթի հետ հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կվերհիշի, թե ինչ վտանգներով է լի երկու միջուկային գերտերությունների միջև անհամաձայնությունը:
-
16.10.2014|
15:21
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է Վրաստանի ժողովրդին՝ կոչ անելով ստեղծել միասնական հարթակ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր քաղաքական պատկանելությունից և հայացքներից, կկարողանա արտահայտել երկրի ապագայի մասին իր պատկերացումները և համընդհանուր վերլուծության արդյունքում ստեղծել «երկրի և հասարակության զարգացման ամենաարդյունավետ մոդելը»։
-
16.10.2014|
15:20
Մինչ 2014-ի վերջը Թուրքիան նախատեսում է ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը՝ Բաքվում միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը:
-
16.10.2014|
15:19
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի՝ սահմանային գոտու համայնքներին հարկային արտոնություններ շնորհելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որով առաջարկվում էր սահմանային գոտու համայնքներին ազատել մի շարք հարկերից:
-
16.10.2014|
15:18
ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց Հայկական մամուլի օր:
-
16.10.2014|
15:16
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հոկտեմբերի 17-ին, «Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովի շրջանակում: