-
14.10.2014|
14:33
Ալեքսանդր Նեկրասովի նկարների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվում է առաջին անգամ: Հոկտեմբերի 17-ին ռուսազգի արվեստագետը հայ հանրությանը կներկայանա 30 գեղանկար և 20 գծանկար աշխատանքներով: Ցուցահանդեսը կրում է «Զի հողմ ուր կամի շնչե» (Ավ. ըստ Հովհաննեսի 3:8) խորագիրը:
-
14.10.2014|
14:31
Երեկ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեսպանի կեցավայրում աշխատանքային ճաշ է ունեցել վերջինիս հետ:
-
14.10.2014|
14:29
«Роснефть»-ը ռազմավարություն է մշակում եվրոպական դատարանների միջոցով վիճարկելու համար իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
-
14.10.2014|
14:27
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում, ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
-
14.10.2014|
14:26
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, թե պաշտոնական Թեհրանն ունի քաղաքական կամք իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում համաձայնության գալու համար:
-
14.10.2014|
14:20
Մոտ երկու շաբաթ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, չնայած հայկական պատվիրակության ընդդիմությանը, Ադրբեջանը կարողացավ հասնել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցի հաստատմանը:
-
14.10.2014|
12:34
Հոկտեմբերի 13-ին Արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում մեկնարկեցին Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցած դատական կարգադրիչների հատուկ ուսուցման դասընթացները` 20 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:
-
14.10.2014|
12:24
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Նախարարը հրավեր էր ստացել ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (FCTC WHO) ղեկավարությունից, ինչպես նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայից։
-
14.10.2014|
12:22
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի հետ:
-
14.10.2014|
11:53
Հոկտեմբերի 10-12-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Շուշիում կազմակերպել էր «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային ինտերակտիվ դպրոցը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանից և Արցախից ընտրված մոտ 70 երիտասարդներ մասնակցեցին եռօրյա միջոցառմանը: