-
11.10.2014|
15:48
«Հայաստանում դեռ անելու շատ բան կա՝ երաշխավորելու կանանց և տղամարդկանց մարդու իրավունքների հավասար պաշտպանությունը»,- Հայաստան կատարած 5-օրյա այցելության վերջում ասել է Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը։
-
11.10.2014|
14:32
Հոկտեմբերի 10-ին ավարտվեց հանրապետական ուսանողական մարզական խաղերի աղջիկների բասկետբոլի առաջնությունը։ Մասնակցում էր բուհական 8 թիմ։
-
11.10.2014|
12:56
ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս և Ֆերգյուսոն քաղաքների բնակիչները, ովքեր այս տարվա օգոստոսին մի քանի շաբաթ շարունակ չէին դադարեցնում զանգվածային բողոքի ակցիաներն ընդդեմ անզեն սևամորթ անչափահասի սպանության, պատրաստվում են նոր ցույցերի:
-
11.10.2014|
12:53
ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը դատապարտել է Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը:
-
11.10.2014|
12:50
ՌԴ ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական ծրագրավորման դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Օրեշկինը չի բացառել, որ 2014-ին ՌԴ-ում ինֆլյացիան կարող է կազմել 8 տոկոս: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
-
11.10.2014|
12:49
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են սիրիական սահմանամերձ Քոբանի քաղաքի ևս մի քանի շրջան: Նրանք գրավել են քուրդ ապստամբների շտաբները և գրեթե շրջափակել քաղաքը՝ չնայած կոալիցիայի շարունակվող ավիահարվածներին: Կոալիցիայի ԱՄՆ-ի ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ հնարավոր է չստացվի Քոբանիի գրավման կանխումը:
-
11.10.2014|
12:40
Էբոլա վիրուսի զոհերի թիվն անցել է 4 հազարից: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
-
11.10.2014|
12:32
Ազատության հրապարակում ընդդիմության միասնական հանրահավաքում ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.
-
11.10.2014|
12:31
«Սպառված քաղաքական թոշակառուի ոչինչ չասող բառերի կույտ, որն ավելի ցայտուն դարձրեց թե Տեր-Պետրոսյանի, և թե ՀԱԿ-ի «քաղաքական հանգուցյալ» լինելու անհերքելի փաստը»,-արձագանքելով եռյակի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
11.10.2014|
12:27
Միասին ենք ազատագրելու մեր երկիրը: Ազատության հրապարակում ընթացող եռյակի հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: