-
09.10.2014|
14:09
Ղազախստանի Սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին» օրենքը:
-
09.10.2014|
14:07
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի բնակչությանը կոչ է արել հանգստություն ցուցաբերել և դադարեցնել բողոքի ցույցերը:
-
09.10.2014|
14:06
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:
-
09.10.2014|
14:04
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ կառավարության հետ լարված հարաբերություններն իրենց գագաթնակետին են հասել երկրի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու հայտարարություններից հետո:
-
09.10.2014|
14:03
Հարավային Կովկասի անվտանգության հարցերի վերաբերյալ ժնևյան քննարկումների նոր փուլն անցկացվելու է դեկտեմբերի 9-10-ին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
-
09.10.2014|
14:02
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-12-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:
-
09.10.2014|
12:01
Գրադարանավարի օրվա առթիվ, գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի և արդյունավետ աշխատանքի համար, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի գլխավոր գրադարանավար Անահիտ Վերդոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
-
09.10.2014|
12:00
Էբոլա մահացու վիրուսը կարող է Ռուսաստան հասնել արդեն հոկտեմբերի 24-ին: Նման եզրակացության են հանգել MoBS-ի լաբորատորիայի փորձագետները:
-
09.10.2014|
11:57
Պաշտոնական Բաքվին վրդովեցրել է ֆրանսիական Բուր լե Վալանսի քաղաքապետի այցը Լեռնային Ղարաբաղ:
-
09.10.2014|
11:56
Այսօր տեղի կունենա ԵՄ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպում՝ նվիրված Սիրիայում կռվող ԵՄ քաղաքացիների կողմից ահաբեկչության իրականացման սպառնալիքին: