Ոչիշխանականների՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մոտենում է: Մինչ այս հնչած կարծիքների մեջ գերակշռել է այն, որ հանրահավաքից սպասում չկա, չնայած ոչիշխանականներն արտառոց հանրահավաք են խոստանում իրենց մարզային հանդիպումների ժամանակ:
Այսօր օրվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը կներկայացնի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի 3 թեկնածուների անունները՝ համաձայն հարցազրույցի փուլն անցած մասնակիցների հավաքած միավորների, որոնք մինչև մրցույթի ավարտը գաղտնի են պահվում:
Երևանյան մի պրոբլեմ կա, որը գնալով մտահոգիչ է դառնում: Խոսքը փողոցները, մայթերը օրերով, ամիսներով, տարիներով վաճառվող, անսարք, մետաղի ջարդոն դարձած ավտոմեքենաների կայանատեղի դարձնելն է, լինի դա վճարովի, թե անվճար:
Տպագիր մամուլում, հեռուստատեսությունում և BBC-ում լրագրողական աշխատանքի բազմամյա փորձ ունեցող լրագրող Ջիմ Ֆիշից irates.am-ը հետաքրքրվեց, թե Մեծ Բրիտանիայում ինչպես է պաշտպանվում լրագրողների տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը:
2014-ի Նոբելյան մրցանակը ֆիզիկայի գծով շնորհվել է կապույտ լուսադիոդների գյուտարարներին, որոնց միջոցով հնարավոր է ստանալ սպիտակ լույսի նոր, էներգախնայող և տևական աղբյուր:
Twitter-ի միկրոբլոգային սպասարկման ծառայությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ամերիկյան կառավարության՝ վիճարկելու համար վերջերս ընդունված օրենքները համացանցում վերահսկողության վերաբերյալ:
Եռյակի այսօրվա նիստի ավարտից հետ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ասաց, որ քննարկվել են հանրահավաքի քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր:
Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստի օրակարգում խորհրդի նախագահի ընտրության հարցն է եղել։ Խորհրդի 10 անդամները Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...