-
07.10.2014|
00:23
Վերջերս իմ չինացի բարեկամները, որոնք մի ոչ մեծ, բայց շատ սիրված ռեստորանի տեր են, ուրախության լավ առիթ ունեցան. նրանց ընտանեկան ձեռնարկությունը, ուր կարելի է չինական հյուսիսային խոհանոցի ընտիր խորտիկներ վայելել (իմ կարծիքով՝ այն շահեկանորեն տարբերվում է հարավային և շանհայյան խոհանոցներից), 2014 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թ. վերջը հարկային արտոնություններ է ստացել։
-
07.10.2014|
00:22
Հոկտեմբերի 6-ին աշխարհի ամենահմայիչ կանանցից մեկի՝ ԱԻԴԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ տարեդարձն էր:
Հատկապես ավագ սերնդի հեռուստադիտողները կարոտով հիշում են նրա եթերները, գեղեցիկ հայերենը, նյութի տպավորիչ մատուցումը:
-
07.10.2014|
00:17
Հոկտեմբերի 3-5-ին տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ԴիջիԹեքի 10-րդ միջազգային ցուցահանդեսը։ 10 տարի առաջ առաջին ԴիջիԹեքին մասնակցում էր մոտ 30 ընկերություն, գրանցվել էր 3000 այցելու։
-
07.10.2014|
00:14
Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը, որն այս օրերին անկասկած գավառական մի փոշոտ կենտրոն է, իր կյանքի բարդագույն շրջանն է թևակոխել։ Եվ շրջանն այդ կարծես փակվում է երբևէ չբացվելու դաժան հեռանկարով։ Անսքող է ամեն բան, իրականացվում է օրը ցերեկով, և ենթադրելի է, որ այս ամենի հենքում մեր պետականությանն ու հանրությանն ուղղված մարտահրավերն է։
-
07.10.2014|
00:12
Այն տիպի ժողովուրդները, ինչպիսին եզդիներն են, եզակի են, և նրանց գոյությունը շատ թանկ պետք է համարվի մեզ համար: «Իրատես de facto»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց գրող ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ:
-
07.10.2014|
00:10
Թուխմանուկի ոսկու (ոսկի-բազմամետաղային կազմավորման) հանքավայրի շահագործական աշխատանքները մեկ տարուց ավելի դադարեցված են։
-
07.10.2014|
00:05
Ժամանակակից լրատվամիջոցները հաճախ են ահազանգում, թե ինչ է կատարվում այս կամ այն երկրի դպրոցներում ու մանկապարտեզներում։
-
07.10.2014|
00:02
Աստվածածին, զՔեզ ունիմ հույս,
Բարեխոսեա մոլորելույս
Եվ ողորմեա, Տեր իմ Հիսուս,
-
07.10.2014|
00:01
Վախեցե՛ք Տեր Աստծուց, քանի որ մոտիկ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստեց իր զոհերը և հրավիրեց իր հրավիրյալներին։
-
06.10.2014|
17:00
ՈՒզբեկստանի իրավապահ մարմինները ստիպված են միջոցներ ձեռնարկել. «ՈՒզբեկստանի իսլամական շարժում» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորմանը միանալու մասին: