-
05.10.2014|
13:35
Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է քննարկելու աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը, որը կկապի Վրաստանը և Ռուսաստանը:
-
05.10.2014|
13:34
Վրաստանը ցանկանում է աբխազների ու օսերի հետ սկսել իրական հաշտեցման գործընթաց՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի՝ Վրաստանի հետ սահմանին 6 անցակետեր փակելու մտադրությունը:
-
05.10.2014|
13:32
Այսօր Բրազիլիայում ձայնի իրավունք ունեցող 143 մլն բնակիչներ կընտրեն նոր նախագահ: Այդ պաշտոնին հավակնում է 11 թեկնածու, դիտորդների գնահատականով, նրանցից միայն երեքը շանսեր ունեն պայքարելու հաղթանակի համար: Փորձագետները հավանական են համարում երկրորդ փուլը:
-
05.10.2014|
13:31
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 47-ամյա Նինա Խաչիկյանին Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում՝ ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ դեսպան է նշանակել:
-
05.10.2014|
13:29
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը անհրաժեշտության դեպքում կպաշտպանի Օսմանյան կայսրության հիմնադիրների նախահայր Սուլեյման Շահի գերեզմանը, որը գտնվում է Սիրիայի տարածքում:
-
05.10.2014|
13:26
Եռյակի ներկայացուցիչները միակարծիք են` իրենց առաջադրած 12 կետերին կառավարությունը լուծում չի տվել՝ չնայած պաշտոնական արձագանքին: Tert.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասել է, որ իրենք ունեն իրենց վերլուծությունը, ըստ որի՝ կառավարությունն իրենց պահանջները չի կատարել։
-
05.10.2014|
13:22
«Ամերիկան Հայաստանի համար պիտի անի այն, ինչ կարող է՝ իմանալով, որ Հայաստանը կանի այն, ինչ բխում է Ամերիկայի շահերից»,- ընդգծում է հայամետ կոնգրեսականը:
-
05.10.2014|
13:17
Երեք ոչիշխանական ուժերը հերթական հանրահավաքն անցկացրին Իջևանում:
Հանրահավաքին մի քանի հարյուր մարդ էր հավաքվել՝ տարբեր գյուղերից եկած, որոնք նշում էին, որ գյուղապետերը իրենց համոզում էին չգալ, չմասնակցել:
-
05.10.2014|
13:15
Բելառուսը հանդես է գալիս ի պաշտպանություն ՈՒկրաինայի միասնության և տարածքային ամբողջականության, Euronews-ի հետ հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա նշել է, որ Բելառուսը չի ցանկանում տեսնել ՈՒկրաինայի մասնատումը։
-
05.10.2014|
13:12
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Սակայն մինչև հոկտեմբերի 10-ը Ղազախստանը և Բելառուսը չեն հասցնի վավերացնել համաձայնագրերը: