-
02.10.2014|
12:21
Գիտնականները հայտնաբերել են լուսնային ռելիեֆի անսովոր տարր՝ 2500 կմ երկարությամբ, որը գտնվում է անմիջապես Լուսնի մակերեսային շերտի տակ:
-
01.10.2014|
17:52
Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:
-
01.10.2014|
17:46
ԱԺ-ում քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահի մոտ կազմակերպված «Շրջանառության հարկի մասին» օրինագծի քննարկումը։ Երևի այն այսօր շատ երկար կընթանար, եթե քննարկմանը չմիանար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
-
01.10.2014|
17:09
Այսօր մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ:
Ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Քրիստեր Միխելսոնը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ կառավարության անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
-
01.10.2014|
17:05
Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համար դատարանից չի ակնկալում ո՛չ արդարացման վճիռ, ո՛չ էլ ավելի մեղմ պատիժ:
-
01.10.2014|
17:02
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը, որը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, շվեյցարական «RTS» հեռուստաալիքին տված հարցազրույցում վրդովմունք է հայտնել Հայոց ցեղասպանության թուրքական ժխտման կապակցությամբ և կոչով դիմել թուրքերին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին:
-
01.10.2014|
16:47
«Քառյակը դիվիդենդներ է հավաքում և նյութ՝ հանրահավաքներում խոսելու համար, այլ ոչ թե ցանկանում է ինչ-որ խնդիր լուծել»: Նման հայտարարություն է արել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով անդրադարձել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության առնչությամբ նոր արտահերթ նիստ նախաձեռնելու ոչիշխանականների մտադրությանը:
-
01.10.2014|
15:08
Եթե Հայաստանում ոչինչ չփոխվի՝ 65 և ավելի բարձր տարիքի անձանց թիվը կլինի 23%, իսկ 60 և ավելի տարեկանները կկազմեն 26-27 տոկոս: Այսինքն՝ Հայաստանի բնակչության մեկ երրորդը կլինի տարեց: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
-
01.10.2014|
15:03
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով նշանակված դատական նիստը: Պատճառն այն էր, որ ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը հայտարարեց, որ ինքը չունի իր շահերը ներկայացնող պաշտպան և պահանջեց գործում ներգրավել հանրային պաշտպանի:
-
01.10.2014|
14:59
ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները և լրագրողները շունչները պահած այս պահին սպասում են կառավարության ներկայացուցչին, որի խոսքը որոշիչ պետք է լինի։ Կես ժամ առաջ ԱԺ-ում ավարտվեց շրջանառության հարկի վերաբերյալ քննարկումը, որը տեղի ունեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ։