ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • «ԵՄ-ն և Հայաստանը պետք է ստեղծեն հարաբերությունների նոր հիմք»

    «ԵՄ-ն և Հայաստանը պետք է ստեղծեն հարաբերությունների նոր հիմք»

    24.09.2014| 15:54
    Բրյուսելը ցանկանում է տեղեկություն ստանալ Երևանի մոտեցումների մասին։ Եվրոպական միության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է Եվրոպական միության և Հայաստանի հարաբերություններին 2013 թվականի սեպտեմբեր 3-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է Մաքսային միությանն անդամակցելու որոշումը։ Սթանոյի փոխանցմամբ՝ այդ շրջադարձից հետո պետք է ստեղծել հարաբերությունների նոր հիմք։
  • Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

    Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

    24.09.2014| 15:53
    Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոյի, Ջեյմս ՈՒորլիքի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
  • ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Կոսովոյի նախագահի հետ

    ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Կոսովոյի նախագահի հետ

    24.09.2014| 15:49
    Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպել է Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագայի հետ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման հանդիպումներն օգտակար են մտքերի փոխանակման համար:
  • Կարևորվել է հայ-ռումինական համագործակցության խորացումը

    Կարևորվել է հայ-ռումինական համագործակցության խորացումը

    24.09.2014| 15:45
    Նյու Յորքում ՀՀ արտգործախարարը հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կորլացեանի հետ էր: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռումինական հարաբերությունների օրակարգային հարցերին:
  • Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ

    Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ

    24.09.2014| 15:41
    Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։
  • Արմեն Աշոտյանը մասնակցել է խաչքարի օծման արարողությանը

    Արմեն Աշոտյանը մասնակցել է խաչքարի օծման արարողությանը

    24.09.2014| 14:13
    Սեպտեմբերի 22-ին Էստոնիայի Հաապսալու քաղաքում Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի և ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին փրկած էստոնուհի միսսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Էստոնիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը (նստավայրը` Վիլնյուս), Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը, Բալթյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Խոսրով Ստեփանյանը, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր:
  • Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները՝ որպես անկախության երաշխիք

    Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները՝ որպես անկախության երաշխիք

    24.09.2014| 13:10
    ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պարագայում Հայաստան-Իրան հարաբերությունները չեն փոխվի: Այս մասին այսօր հայտարարել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնի գիտաշխատող Մհեր Բաղդասարյանը: Վերջինս կարծում է, որ Հայաստանը չի զոհաբերի Իրանի հետ իր հարաբերությունները՝ նկատի ունենալով Իրանի հետ սահմանակից լինելու հանգամանքը: Բանախոսի կարծիքով, սակայն, Իրանից գազ ստանալու մեր հնարավորությանը կարող է խանգարել Ռուսաստանը, քանի որ այն վերջինիս շահերից չի բխում:
  • Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Բայց ինչ բոսյակ լրագրության ժամանակներում ենք ապրում

    Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Բայց ինչ բոսյակ լրագրության ժամանակներում ենք ապրում

    24.09.2014| 12:52
    Մարդ ամաչում էլ է ասի, որ մի ժամանակ ինքն էլ է լրագրող եղել: Որ լրատվական կայքը բացեցի, տեսա՝ գրում են. «Տնտեսվարողները բողոքում են օրենքի փոփոխության դեմ, քանի որ նրանց պնդմամբ՝ նոր օրենքով իրենց շահույթը կպակասի, աշխատանքում հավելյալ բարդություններ կառաջանան»:
  • «Հայ երգ-հայ ռոմանս»

    «Հայ երգ-հայ ռոմանս»

    24.09.2014| 12:30
    Սեպտեմբերի 25-ին, ժ. 19:00 -ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստագետի հետ» շարքը ներկայացնում է «Հայ երգ- հայ ռոմանս»:
  • Եզդիները մեղադրել են միջազգային հանրությանը անտարբերության համար

    Եզդիները մեղադրել են միջազգային հանրությանը անտարբերության համար

    24.09.2014| 12:29
    Հյուսիսային Իրաքի քրդերի և եզդիների ներկայացուցիչները մեղադրել են միջազգային հանրությանը՝ «Իսլամական պետություն» կոչվող խմբավորման զինյալների կողմից գերեվարված իրենց հազարավոր ցեղակիցների ճակատագրի նկատմամբ անտարբերության համար: